09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Ս. Աքինո Երրորդին՝ վերջին օրերին երկիրը պատուհասած «Հայան» փոթորկի կապակցությամբ, որը հազարավոր անմեղ զոհերի և հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:

Ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք

 Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին կքվեարկի ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Որպես օրիանակ ունենալով ՀՀ գլխավոր դատախազի քվեարոկւթյունը, երբ շատերն ասում էին, որ դեմ են քվեարկել, սակայն դեմ ձայները երեքն էին, Սուքիաս ԱԱվետիսյանը հարկ համարեց հիշեցնել. ՛՛Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել և բացատրել. ովքեր […]

Ֆիլիպիններում թայֆուններից 9.5 միլիոն մարդ է տուժել. զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի /ֆոտո, վիդեո/

Հայան թայֆունի հարվածի հետեւանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է կացարանը, նրանց բնակարանները քանդվել կամ վնասվել են հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Զոհերի թիվը, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ անգամ 10 հազարի միջեւ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսում այս տարվա ընթացքում տեղի ունեցած թայֆունների հետեւանքով տուժածների թիվը հասնում է 9.5 […]

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը: Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա […]

“Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում”

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի է ունեցել “Հայաստանը մասսայական հաղորդակցության համակարգում” սեմինարը, որի ընթացքում մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, անդրադարձել  է, թե ներկայիս տեղեկատվական դարաշրջանում մասսայական հաղորդակցության ինչ նոր մարտահրավերներ են առաջ գալիս և ինչպիսին պետք է լինի ժամանակակից հասարակական-քաղաքական […]

Մովսիսյանը` խորհրդանշական հավաքականում

Ռուսական մարզական կայքերը կազմել են Ռուսաստանի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:Հավաքականի կազմում ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանի մասին մասնավորապես ասել են. ՛՛ 3 գնդակ ՛՛Զենիթի՛՛ դարպասը շատ թանկ արժե: Ճիշտն ասած չենք հիշում, թե վերջին անգամ ով է նման հաջողության հասել, իսկ Մովսիսյանը կարողացավ դա անել: 1-ին իսկ րոպեից […]

Նիկոլ Փաշինյանը ուրեմն պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցելու Վերահսկիչ պալատի նախագահի թենածու Իշխան Զաքարյանի քվեարկությանը: Այս մասին նիստին հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՛՛Մենք չունենք մեխանիզմներ, որ կարողանանք թղթի վրա չթողնել սահմանադրությունը, օրենքները: Վերահսկիչ պալատը սահմանադրականությունը իրականացնող գլխավոր օրգան է, որը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի: Իսկ նախագահը պետք է ապահովի բնականոն գործունեությունը, ոչ թե միջամտի: Բայց այս ամեն […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել […]

Հյուսիսային Կորեայում 80 հոգի մահապատժի է ենթարկվել

Հյուսիսային Կորեայում արգելված հարավկորեական սերիալներ դիտելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար 80 հոգու են հրապարակավ գնդակահարել։ Գնդակահարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երկրի 7 քաղաքներում, որոնցից մեկի մարզադաշտում անգամ 10 000 մարդ է հավաքվել` մահապատիժը դիտելու համար, փոխանցում է lenta.ru-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված