09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը ուրեմն պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցելու Վերահսկիչ պալատի նախագահի թենածու Իշխան Զաքարյանի քվեարկությանը: Այս մասին նիստին հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՛՛Մենք չունենք մեխանիզմներ, որ կարողանանք թղթի վրա չթողնել սահմանադրությունը, օրենքները: Վերահսկիչ պալատը սահմանադրականությունը իրականացնող գլխավոր օրգան է, որը պաշտոնապես կասկածելու իրավունք ունի: Իսկ նախագահը պետք է ապահովի բնականոն գործունեությունը, ոչ թե միջամտի: Բայց այս ամեն ինչը խախտված է՛՛,-նշեց Ռուստամյանը: Վերջիսն վստահ է, որ Զաքարյանն ընտրվելու է, քանի որ նրան աջակցում է մեծամասնությունը, և այդ պատճառով նաև անիմաստ են համարում իրենց մասնակցությունը թեկնածությանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը հայտնեց քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ իրենք չեն ուզում անվստահություն հայտնել ՎՊ-ին, քանի որ այդ դեպքում բացահայտումներ այլևս չեն լինի: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն զուրաբյանը ևս հայտնեց, որ իրենք հրաժարվում են քվեարկելուց, որպեսզի խուսափեն կեղծարարությունից /նկատի ունի Գևորգ Կոստանյանի քվեարկությունը/:

ՕԵԿ-ականներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Ապա ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:  Նա նշեց, որ առաջարկվել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, քանի որ հենց նա է ամրացրել ՎՊ-ի կառույցը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին՝ Իշխան Զաքարյանը թանկարժեք առանձնատան հետ կապված, ապա Սահակյանն ասաց. ՛՛Ես չգիտեմ՝ գրպանահատներ ենք մենք, ինչ ենք, հա նույն միտքը արծարծենք: Այսպես որ նայելու լինենք՝ սկսկենք բոլորիցս: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և շատ պատգամավորներ, եթե այս տրամաբանությունով գնանք՝ որտեղի՞ց… Նիկոլ Փաշինյանը ուրեմն պետք է առանց կոստյումի գար, առանց փողկապի, տարվա մեջ էլ մի հագուստ պիտի հագներ, որ լվալու կարիք չլիներ: Ի՞նչ է նշանակում… մարդն անընդհատ ասում է՝ այ ընգեր ջան, ես իմ ունեցվածքը հաստատագրել եմ, պետական ապարատները գիտեմ, հետո գալիս հասնում ենք նրան, թե բացահայտումներ արեց՝ նա եզրահանգումներ է տալիս: Մեկն ու մեկդ գրություն դե գրեիք դատախազություն՝ ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ՛՛:

Ապա Սահակյանն անդրադարձավ այն տեսակետներին, թե նախագահի քննադատելուց հետո Իշխան Զաքարյանը այլևս չի կարողանա նոր բացահայտումներ անել: ՛՛Ոչ, նա կանի,  Իշխան Զաքարյանն անդրդվելի է, ասելու է՛՛: Լևոն Զուրաբյանին դիմելով էլ՝ Սահակյանն ասաց. ՛՛Պարզվում է, որ ընդդիմությունը երկար լեզու է ուզում: Տանք այտ երկար լեզուն, ավելի երկարացնենք, այնքան, որ ծավալներով գնա ու գա, ճոճվի: Մարդկանց անուններ են թվարկում, թե իբրև ամեն ինչ գիտեն: Գիտես, այ տղա ջան, տուր դատարան, փաստեր ունես՝ խոսի: Սա պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են, և մի մտածեք, որ այն դաշտ է, անտեղի դաշտ է, դուք էլ ջուր չունեք՝ գաք մտածեք այս դաշտի ջրվորն եք: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ