09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Ինչո՞ւ չկատարվեց Սերժ Սարգսյանի առաջադրանքը

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողները Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)-ի այն կանխատեսումներին, որ Հայաստանի տնտեսության աճը  այս տարի կարող է արձանագրվել ընդամենը 2.5 տոկոս:   ՛՛Չեմ կարծում, որ այդքան լինի, դա կանախտեսում է, տեղեկություն չէ: Մեր կանխատեսումները 4.2% են՛՛,-ասաց նախարարը: Դիտարկմանը, թե նախագահ Սարգսյանը […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգը`ա) ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)  բ) ՙԵկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման […]

Խորհուրդ Գագիկ Բեգլարյանից. հրաժարական են պահանջում

՛՛Բոլոր այն տաքսի վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ում սխալ են ներկայացվել տարբեր մարդկանց կողմից, հրավիրում ենք նախարարություն ու ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ, այդ թվում նաև ես՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այն վարորդը, ով ցանկություն կունենա ճշտել ու մեկնաբանություն […]

Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում անցկացված ՛՛տանկային երկամարտ՛՛-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են ՛՛Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի […]

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հարցին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երկրի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտությունից, փոխանցում է apa.az-ը:  Նա ասել է, որ գործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ՝ իրենք անում են հնարավորը` այդ հակամարտության կարգավորման համար։  “Հիմնական խնդիրն այն է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանն առավել շատ ջանքեր են ակնկալում մեծ պետություններից՝ հատկապես […]

Ներիշխանական կոնֆլի՞կտ

Հետաքրքիր հարաբերություններ են ուրվագծվում իշխանության տարբեր ճյուղերի միջև՝ նախագահական ինստիտուտի և կառավարության: Վերջին շրջանում, Մաքսային միության հետ կապված, քաղաքական բազմաշերտ մետաֆորաների ենք ականատես լինում: Թվում է՝ վերոնշյալ ինստիտուտների միջև առկա է կոնֆլիկտային հարաբերություն: Նախագահը խնդրում է արագացնել ՀՀ-ի ՄՄ-ի կազմ ընդունելու գործընթացը, սակայն վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, թե Մաքսային միության սակագները բարձր […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Մամուլի հաղորդագրությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովին:    Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ ՛՛Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության՛՛ թեմայով։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների […]

Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում է

Եվրոպայի 2015թ. առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը անցկացնելու նպատակով Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ֆրանսիա: Հանդիպումը կկայանա ֆրանսիական Թուլուզ քաղաքում: Հավաքականին դիմավորել են նաեւ հայ երկրպագուները: Նշենք, որ հանդիպումը կայանալու է այսօր: Հայաստանի հավաքականը իր առաջին խաղը կանցկացնի նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, երիտասարդական հավաքականի առաջին հանդիպումը ֆրանսիացի հասակակիցների հետ ավարտվել է 4-1 հաշվով […]

Դրոշը փոփոխվելու է

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց լրացում կատարել ՛՛Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին՛՛ օրենքում: Հարցը ներկայացնող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ գործածվող գունային գամմաների վրա է  փոփոխություն կատարվելու՝ հստակեցվելու և հերալդիկայի կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկում և վերամշակում է լինելու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի