19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նիստի օրակարգը`ա) ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)  բ) ՙԵկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) գ) ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծ (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) դ )ՙՇահութահարկի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ