02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2013

Ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել

Ուկրաինայի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ովքեր պայքարում են եվրաինտեգրման համար, ոստիկանները ցրել են մահակներով եւ արցունքաբեր գազով, գրում է РИА «Новости».-ն:  Ուկրաինայի կառավարության շենքը գրոհելու փորձերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն ցույցերի մասնակիցները մտադիր չեն հանձնվել, սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում է Դյուկի արձանի մոտ մարդկանց հավաքի մասին տեղեկությունը:

Ցրտի ու քաղցի ճիրաններում/վիդեո/

“Շիրակ” կենտրոնը շարունակում է վառելափայտ բաժանել Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվող,  գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին:  Յուրաքանչյուր այցից հետո թվում է,  թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Ցավոտ ու դաժան մարդկային ճակատագրերին հերթական անդրադարձն է արտացոլվում մի կերպ գոյատևող ընտանիքների մասին պատմող […]

Նոր ավիափոխադրող Հայաստանում` թռիչքներ Բաթումի, Թավրիզ /վիդեո/

Հայաստանում արդեն ավիափոխադրումներ են իրականացնում երկու ընկերություն` ”Էյր Արմենիան” և ”SKY NET’’-ը: Այսօր այս մասին ասուլիս էր հրավիրել ”Հենարան” ակումբում: ՀԽ Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ նման կերպ կարող է ազատականացվել ոլորտը և զարկ կտրվի ներքին ու արտաքին զբոսաշրջության զարգացմանը: Ասուլիսին ներկա ”SKY NET’’ ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտնեց, որ […]

Մեկնարկեց մտքի փառատոնը

      Նոյեմբերի 24-ին մեկնարկեց “Salvador Fest 2013” մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։ Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի […]

Վարդուհի Սիմոնյանը կփոխի ՛՛Հ1-՛՛ը /վիդեո/

Հեռուստալրագրող եւ կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը համոզված է՝ 2 ամսում ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերությունը կարելի է նորմալ ընկերություն դարձնել: “Ծրագիրն ունեմ, եթե առաջարկեն մեծ սիրով կտամ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով, որ հեռուստաընկերություններում խայատառակություն է տիրում: “Հեռուստաքննադատներին վերցրին հեռուստաընկերություններից, հետո կադրեր չունեցանք, այսինքն՝ աշխատող կադրերը նորերին չսովորեցրին, շկոլայի հանձնում տեղի չունեցավ”,-ասա Սիմոնյանը: Նրա խոսքով, արժեհամակարգը նաեւ պիտի փոփոխվի […]

Օդում կախված պատշգամբը կփլվի հաճախորդների գլխին /օրվա կադր/

Տաուշի մարզի բերդ քաղաքում բավականին շատ են կիսախարխուլ տները, սակայն կիսախարխուլ պատշգամբը հենց քաղաքի կենտրոնում` պոտենցիալ վտանգի մասին է հուշում: Շենքի առաջին հարկում խանութ է և օդի մեջ մի կերպ “դիմացող” պատշգամբը կարող է անակնկալ փլվել խանութի հաճախորդների վրա: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը:

Բալոտելիի կարծիքով Պետրոսյանը լավագույնն է

Իտալիայի ազգային հավաքականի եւ ՛՛Միլանի՛՛ հարձակվող Մարիո Բալոտելին իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել իտալահայ մարզիկ Գեւորգ Պետրոսյանին: Վերջինս Նյու Յորքում քիկբոքսինգի մրցաշարերից մեկում անակնկալ պարտություն է կրել հոլանդացի Էնդի Ռիքսից: ՛՛Իմ ընկեր, ես այսօր նայել եմ քո մարտը: Դու կատարելության օրինակ ես, չնայած այսօր պարտվեցիր, բայց դու լավագույնն ես աշխարհում՛՛,- գրել է հայտնի ֆուտբոլիստը […]

Դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին

Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահմանադրությամբ հաստատված ինքնիշխանության՝հայտարարում ենք. Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը: Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ […]

Վերջապես Էդվարդ Միրզոյանի անունով

Կոմպոզիտորների Միության մոտ մեկ ամիս առաջ կայացած  համագումարին միաձայն որոշում կայացվեց Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելու: Նոյմեբերի 23-ին Դիլիջանում կայացավ երկար սպասված անվանակոչության արարողությունը, որն ուղղեկցվեց գլխավոր մայրուղու վրա տեղադրված ցուցանակի բացմամբ և ծառատունկով: Այդ տոնական արարողությանը ներկա էին Էդվարդ Միրզոյանի  ընտանքի անդամները՝  ի դեմս նրա տիկնոջ և որդու, ինչպես նաև Կոմպոզիտորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի