02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2013

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը մնաց նույնը /լրացված/

 ՀՀ վերաքննիչ դատարանը /նախագահող դատավոր Աշոտ Պետրոսյան/ դերասանի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կհրապարակի ժամը 18.10-ին: Հիշեցնենք, որ Պետրոսյանը “Քանկոր” սիրտ-անոթային բժշկության կենտրոնում է: Նրան այստեղ էին , որտեղ տեղափոխվել “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ից սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրա նկատմամբ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել: Պետրոսյանը մեղադրվում է հոկտեմբերի 20-ին […]

Հլա հոփ չհասկացանք, սպասեք հլը…/վիդեո/

Radio Van-ի դիվադարար հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվում կենսաթոշակին կուտակային համակարգին: ”Արդարություն չկա, որովհետև եթե լիներ, ապա Սերգեյ Դանիելյանը կծնվեր 1974թ հետո և կկարողանար կուտակել իր դագաղի փողը: Շուտով արտիստը կազմակերպելու է նախաձեռնություն, որը կպայքարի պարտադիր կերպով հաշվի առնել պարտադիր կուտակային թոշակի համար նաև տարիքով մարդկանց”: Դիտեք` տեսանյութը:

Զուրաբյանը սիրում է կայացածներին /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ոչ մի մկեկնաբանություն չունի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շուտով սկսելիք Քաղաքացիական պայմանագիր շարժմանը: Henaran.am-ի հարցին, թե արդյոք շարժումը կարող է  հաջողություն ունենալ, Զուրաբյանը պատասխանեց. ”Ես սիրում եմ խոսել կայացած բաների շուրջ, ինչ-որ բան թող կայանա, նոր խոսենք”: Մանրամասները` տեսանյութում:

Որևէ անսպասելի բան կամ թակարդ չկա

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Մոսկվա կատարած այցի շրջանակներում` ԿԳ նախարարը ռուսական կողմին առաջարկել է ”որպեսզի Մաքսային Միությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու”: Նախարարի առաջարկը բավականին ուշագրավ է հատկապես ՌԴ պաշտոնյաների՝ վերջին շրջանում արված այն հայտարարությունների ֆոնին, թե ռուսաց […]

Հրդեհ ավտոբուսում. տարհանվել է 25-ից ավելի ուղևոր.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ: Բարեբախտաբար բոլորը ժամանակին կողմնորոշվել և դուրս են եկել ավտոբուսից, իսկ այս պահին Վայքի հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:  Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Ուկրաինան դադարեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները

Ուկրաինայի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է РИА «Новости»-ն։  Երկրի իշխանություններն այդ քայլը բացատրել են ԱՊՀ պետությունների եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմամբ:  Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։  

Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից […]

Ծխելը կարող է անպտղության պատճառ դառնալ

«ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը: «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մերի Թադևոսյանը խոսեց ծխելու բացասական ազդեցության մասին հղիության ընթացքի և պտղի առողջության վրա ու շեշտեց. «Հնարավոր գործոններից […]

Չինաստանում մահացած նորածինը հարություն է առել դիահրկիզումից առաջ

Երեխան, ով բժիշկների հավաստմամբ մահացած է եղել, կենդանացել է հենց դիահրկիզումից առաջ, տեղեկացնում է newsru.com-ը: Երեխայի մոտ ախտորոշվել է  շնչառական համակարգի խանգարումներ ի ծնե: Երեխայի մահվան փաստն արձանագրվել է նոյեմբերի 13-ին, ինչից հետո ծնողները պատրաստվել են թաղմանը: Դիահրկիզումից առաջ, սակայն, երեխան լաց է եղել: Փոքրիկին կրկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ բժիշկները, ովքեր “արձանագրել էին երեխայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի