08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Վարչապետի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ”Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող ”Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր” ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, ”Ռոսատոմ” ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել ”Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները” թեմայով զեկույցով: […]

Յուրի Վարդանյանի որդուն կալանավորել են խոշոր չափի թմրանյութերի շրջանառության համար

՛՛Փաստինֆո՛՛-ն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար կալանավորվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից ՛՛Փաստինֆո՛՛-ին հայտնել են, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) […]

Դեռ հստակ չէ, թե ինչ օգուտներ կունենա Հայաստանը Մաքսային միությունից. Ռ. Կիրակոսյան

Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է, որ այս պահին Հայաստանի առավելությունը տարածաշրջանային մյուս պետությունների հետ համեմատ կայանում է նրանում, որ Հայաստանը մի բան է առաջարկում, ինչը չեն առաջարկում մյուս հարեւանները` կայունություն. “Հայաստանը մյուսների համեմատ առավել կայուն երկիր է, սակայն այս կայունությունը վտանգի տակ է”, ասաց […]

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և  նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների  հետ համագործակցությունը մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության  բնագավառում՝ ընդգծելով, որ հիմնախնդիրը  համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում է, և այդ ուղղությամբ զգալի քայլեր են կատարվել: Ոստիկանության պետը նշեց, որ խնդրի լուծումը պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորման և ոստիկանության գործունեության նոր սկզբունքների կիրառման հետևողականությամբ: […]

Երեք նախագահներից էլ արձագանք եղել է. Իսագուլյանը դիմելու է Բակո Սահակյանին

”Հենարան” մամուլի ակումբում “Ազգային անվտանգություն” կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այսօր ընթերցեց ՀՀ երեք նախագահներին ուղղված իր նամակը եւ կրկին ներկայացրեց նրանց հանդիպման իր գաղափարը: “Լավագույն ֆորմատը, կարծում եմ, կլինի այն, որ հանդիպեն ՀՀ երեք նախագահները, ԼՂ երկու նախագահներն ու երկու վեհափառ հայրապետերը”,- ասաց Գ. Իսագուլյանը: “Սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, փաստվեց ազգային անվտանգության […]

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը

Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը: Այդ որոշումն ընդունվել է խմբակցության նիստում, որին մասնակցել են խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը եւ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Սպառնում են

Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել հակասոցիալական և ապօրինի որոշումներ: Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի ՛՛համոզիչ՛՛ հիմնավորումներ փնտրելու նպատակով: Քաղաքացիները ներկայացրեցին իրավական փաստարկներ` պաշտոնանկանել ու օրենքներ խախտած և կոռումպացված երկու […]

Զարուհու սենյակը մեկ հարկ ներքեւ է. Ռուբեն Հակոբյանը չի մեկնաբանում /վիդեո/

՛՛Չեմ կարծում՝ առանձնապես լուրջ բան է կատարվել, ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից, և խնդրել եմ, որ իմ ցակությունը հարգեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժաանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով խմբակցության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին: Որն է պատճառը, հարցրին. ՛՛Ուշադիր լսեք, որ չկրկնվեք, քանի որ բոլորիդ է հետաքրքրում սա, ասեմ հետևյալը՝ […]

՛՛Միկա՛՛-ն գրանցեց առաջին պարտությունը

Երեւանի ՛՛Միկայի՛՛ շախմատի կանանց թիմը Եվրոգավաթի խաղարկությունում իր առաջին պարտությունը կրեց: Երկրորդ տուրում հայկական թիմի մրցակիցը Մոնտե Կառլոն էր:  Գրանցվեց 1,5-2,5 հաշիվը օգուտ Մոնտե Կառլոյի: կայացած 4 պարտիաներից 3-ը ավարտվել են ոչ ոքի, միայն Էլինա Դանիելյանն է պարտվել Մոզիչուկին, որն էլ դարձել է պարտության պատճառ: Հաջորդ տուրը կկայանա այսօր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի