07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2013

”Մեծերի գլխից բռնեք” ` ուր են հասել Տիգրան Սարգսյանը, ՊԵԿ նախագահը, Տարոն Մարգարյանը /վիդեո/

՛՛Կառավարությունը կհամագործակցի բոլորի հետ : Բոլորի հետ, եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, իրենց տեսլականներով ապագայի նկատմամբ, ապա մենք պարտավոր ենք այդ տեսլականներից վերցնել այն, ինչը մեր պարտակերացումներով ճիշտ է։ Բայց եթե մեր ընդդմությունը պիտի հանդես գա այնպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, մենք բոլորս կշահենք, որովհետև անձնական վիրավորանքներից բանավեճը կտեղափոխվի կոնստրուկտիվ դաշտ՛՛,-այսօր Ազգային […]

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի դեսպանը

Անկարայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոս Մեդեթ Ույնլուն: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ ոստիկանական բաժանմունքը, գրում է “утро.ру”-ն: Սպանությունը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան: Հանցագործությունը կատարել են 2 անձ, որոնցից մեկը մեքենան է վարել եւ պահակություն արել, մյուսը` իրականացրել սպանությունը` հավանաբար կրակելով խլացուցիչով ատրճանակից:  Սպանության գործով արդեն հետաքննություն է սկսվել: Հյուպատոսի գրասենյակի մոտ տեղադրված […]

Փղախտով տառապող Աշոտը մշտական հսկողության ներքո կլինի

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի եւ պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Աշոտ Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության եւ նեղ […]

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

Հովիկ Աբրահամյանը հաշտության կոչ արեց

Այսօր Ազգային ժողովում նախքան կառավարության ծրագրի նախագծի քվեարկությունը ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ արեց` համախմբվելու և միասին պայքարելու արտաքին և ներքին մարտահրավերների դեմ։ ՛՛Ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ եմ անում, մանավանդ որ առանձին հարցերում միակարծիք ենք,-ասաց ԱԺ նախագահը: -Այս դահլիճում երբեմն շահգրգիռ, երբեմն ծայրահեղ գանհատականեր էին […]

Գազի նոր սակագինը որոշվել է

ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը` մասնավորապես նշելով. “Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի տասնչորսին: Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով […]

Ազգային Ժողովը մայրուղի չի. Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

՛՛Օրեր շարունակ քննարկում ենք կառավարության ծրագիրը: Հենց քառօրյայի սկզբից բոլորս գիտեինք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու, բայց թե ինչին է դեմ քվեարկելու , անհասկանալի է՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՛՛Դեմ քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի՛ եղեք, որ եթե թույն եք օգտագործում, մեղվի թույն օգտագործեք: […]

“Եվրատեսիլում” Ադրբեջանի մասնակցին որակազրկում է սպառնում /վիդեո/

Այս տարվա “Եվրատեսիլն” ամենասկանդալայինն էր վերջին տարիների ընթացքում: Մրցույթի հետ կապված միանգամից մի քանի սկանդալներ ծագեցին: Նախ ձայների հաշվարկից պարզ էր դարձել, որ Ռուսաստանի մասնակից Դինա Գարիպովան ոչ մի միավոր չէր ստացել Ադրբեջանից, սակայն ադրբեջանցիները հակառակն էին պնդում: Այժմ էլ պարզ է դարձել, որ հնարավոր է` ձայների վերահաշվարկ կատարվի, որի արդյունքում առաջին տեղում կհայտնվի Ուկրաինայի […]

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց կառավարության ծարգիրը : ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Դեմ քվեարկելու մասին սեփական խմբակցության տեսակետը ներկայացրեցին նաեւ ԲՀԿ-ից պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Ստեփան  Մարգարյանը: ՀՅԴ-ն ու “Ժառանգությունը” դեռ երեկ էին հայտարարել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված