Ազգային Ժողովը մայրուղի չի. Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

՛՛Օրեր շարունակ քննարկում ենք կառավարության ծրագիրը: Հենց քառօրյայի սկզբից բոլորս գիտեինք, որ ընդդիմությունը դեմ է քվեարկելու, բայց թե ինչին է դեմ քվեարկելու , անհասկանալի է՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՛՛Դեմ քվեարկեք, բայց գոնե մաղձոտ մի՛ եղեք, որ եթե թույն եք օգտագործում, մեղվի թույն օգտագործեք: Ի՞նչ է նշանակում պետության ղեկավարներին վանկարկել, բան ասել, իբր թե՝ լսեք ժողովուրդ, դուխս այսքան է, սրան էլ կարող եմ բան ասել, նրան էլ՛՛,-հորդորեց Սահակյանը:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին, ով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ”խարդախ դատախազ” էր անվանել՝ Սահակյանն ասաց. ՛՛Երկրի դատախազից միայն հանցագործերն են բողոքում:
Առաքինի տիկնոջը հիշեցնում են, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենան այստեղ կանգնեցնի, իսկ չկագնեցնելու դեպքում էլ, դժգոհի՛՛:
ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի այն արտահայտությանը` եթե երկրի նախագահը չկանգնի նախարարների կողքին, ապա նրանց դալաններում կծեծեն ու նրանք ընտրություններում ձայն չեն կարող հավաքել, Սահակյանն այսպես պատասխանեց. ՛՛Դուք ինչ կանեիք, որ ինքը չըլներ, ես գոնե բոլոր տիպի կապերին տիրապետում եմ, հետո իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի մեզնից հետո դուք գաք, բայց մենք էլի կլինենք՛՛:
Սահակյանը խորհուրդ տվեց ընդդիմությանն աշխատել ու չասել, թե իշխանությունն ուզում է իրենց հետ աշխատել, քանի որ ընդդիմությունն իրենց պետք չի: ՛՛Մենք ձեր կարիքը չունենք, մենք ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցելու, դուք մեր կարիքն ունեք: Մարդկանց փողոցից բերեցինք այստեղ, որ փողոցից խոսե՞ն: Էս Լևոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց՛՛,-նկատեց Սահակյանը:
“Հլա մի հատ տեսեք՝ դուք որտեղից եք եկել ու որտեղ եք գնում, ամպագոռգոռ հայտարարություններ եք անում, ռունգները ուռացնելով դասեր տալով: Այդ ելույթներից հասկացա, որ կարկուտն ու գազն էլ, որ եղան, ոնց որ կպավ էլի, էլի խոսալու բան ունեն՛՛,-հավելեց Սահակյանը:
Նա նշեց, որ վարչապետը ներկայացնում է, թե ինչ բարեփոխումներ է ենթադրում այս ծրագիրը, իսկ ընդդիմադիրները նույնն են կրկնում՝ հոխորտալով: ՛՛Դե գնայիք կարկուտը բռնեիք, որ գնաք ժողովրդի մոտ ասեիք, տեսաք՝ ինչ արինք: Զրո եք, իսկ զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պիտի գնա՛՛,-եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: