09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը հաշտության կոչ արեց

Այսօր Ազգային ժողովում նախքան կառավարության ծրագրի նախագծի քվեարկությունը ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ արեց` համախմբվելու և միասին պայքարելու արտաքին և ներքին մարտահրավերների դեմ։ ՛՛Ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ եմ անում, մանավանդ որ առանձին հարցերում միակարծիք ենք,-ասաց ԱԺ նախագահը:

-Այս դահլիճում երբեմն շահգրգիռ, երբեմն ծայրահեղ գանհատականեր էին հնչում, սա նշանակում է, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն իսկապես շահագրգիռ են Հայաստանը դարձելու ավելի կայուն, ապահով երկիր։ Շնորհակալ եմ պատգամավորներին ակտիվ քննարկումների համար՛՛:

ԱԺ նախագահը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները բաց են, առկա խնդիրները լուծելու համար ջանքերը միավորելու համար։

՛՛2008թ-ից հետո այսօր ամենանպաստավոր ժամանակն է` իրականացնելու այս ծրագրերը և կասեցնելու արատգաղթը, գործազրկությունը, աղքատությունը։ Համոզված եմ, որ կարող ենք հասնել այս ամենին՛՛,-ասաց նա։

՛՛Կառավարության այս ծրագիրն առաջարկում է նոր գերակայություններ և մոտեցումներ և հանդիսանում է նախորդ ծրագրի օրգանական շարունակությունը: Ես շատ կարևորում եմ այն գերակայությունները, որոնք դրված են ծրագրի հիմքում: Արդյունավետ աշխատելու պարագայում վստահ եմ, որ կհասնենք այն ցուցանիշներին, որոնք ծրագրված են առաջիկա չորս տարիների ընթացքում՛՛,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ