“Եվրատեսիլում” Ադրբեջանի մասնակցին որակազրկում է սպառնում /վիդեո/
Այս տարվա “Եվրատեսիլն” ամենասկանդալայինն էր վերջին տարիների ընթացքում: Մրցույթի հետ կապված միանգամից մի քանի սկանդալներ ծագեցին: Նախ ձայների հաշվարկից պարզ էր դարձել, որ Ռուսաստանի մասնակից Դինա Գարիպովան ոչ մի միավոր չէր ստացել Ադրբեջանից, սակայն ադրբեջանցիները հակառակն էին պնդում:
Այժմ էլ պարզ է դարձել, որ հնարավոր է` ձայների վերահաշվարկ կատարվի, որի արդյունքում առաջին տեղում կհայտնվի Ուկրաինայի մասնակից Զլատա Օգնեւիչը, քանի որ հայտնաբերվել է, որ մրցույթի հաղթող դանիացի երգչուհի Էմիլի դե Ֆորեստի երգում գրագողության տարրեր կան: Երգչուհու “Only teardrops” երգը հիշեցնում է հոլանդական “К-Otic” խմբի երգերից մեկը:
2-րդ տեղում հայտնված Ադրբեջանի ներկայացուցիչը եւս “անթերի” չէ: Լիտվացի լրագրողները պարզել էին, որ նրա օգտնին ձայներ են “գնվել”: Արդյունքում` Ադրբեջանի մասնակից Ֆարիդ Մամեդովին եւ էմիլի դե Ֆորեստին “որակազրկում” է սպառնում: Մասնագետների խոսքով` հարկավոր է մի քիչ սպասել, որպեսզի պարզ լինի` ինչ է պետք անել: “Եթե Էմիլիից ետ վերցնեն առաջին տեղի մրցանակը, ապա շատ հարցեր կբացվեն Ադրբեջանի` 2-րդ տեղը գրավելու հետ կապված”,-նշել է Ուկրաինայի “Առաջին ալիքի” փոխտնօրեն Վալիդ Արֆուշը:
Իրավաբանների կարծիքով` դժվար թե ստացվի վերահաշվարկ կատարել: “Ձայների բողոքարկումը կապված է իրական ապացույցներ ներկայացնելու հետ: Բացի այդ, հաշվի առնելով մրցույթի քաղաքականացված լինելը` չեմ կարծում, որ կազմակերպիչները կհամաձայնեն չեղյալ հայտարարել արդյունքները”,-հայտարարել է փաստաբան Սերգեյ Գորբաչովը: