07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 16, 2013

Արտակարգ միջադեպ զորամասում. Առավոտ

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է: Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում […]

Չեն կշտանալու, քանի դեռ . Առավոտ

Թերթի հարցին՝ ինչ տպավորություն ստացավ  Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած տեսարաններից, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է. “Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով եւ երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միեւնույն է, բոլորն […]

Որքան կթանկանա գազը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` իշխանություններն ու “ՀայՌուսգազարդի” ղեկավարությունը համաձայնեցրել են գազի գինը: Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար յուրաքանչյուր 1000 խմ գազը կվաճառվի մոտ 180 հազար դրամով` ներկայիս 132 հազար դրամի փոխարեն մոտ 35 տոկոս թանկացում:  Թերթի տեղեկություններով` ի սկզբանե “ՀայՌուսգազարդն” ու իշխանությունները նկատի են ունեցել գնի` հենց 30-35 տոկոս թանկացում, պարզապես դժգոհությունը […]

ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ “պախմելից” դուրս գալ. Հրապարակ

Երեկ հետ կեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին “գոլդ” համարներով մեքենաների “հավաք” էր: Միայն Գեւորիկը չկար: Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է Աժ: ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երեւանաբնակ ընկերների հետ մի տասը “կռուգ” պտտվեցին գրասենյակի […]

Աս Գագիկը զիս կգերազանցե. 168 ժամ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տեւական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` […]

Որ շաքարախտով հիվանդ գեներալ Մանվելը բուժվի. Հայկական ժամանակ

Մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` “գեներալ Մանվելը”, չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես թերթին հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին եւ պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջեւ առաջացած […]

Լոնդոնում ռուսական հասարակաց տների ցանց է հայտնաբերվել

Բրիտանական ոստիկանությունը հասարակաց տների ցանց է հայտնաբերել Լոնդոնում: Սքոթլանդ-Յարդի` մարդկանց առեւտրի եւ մարմնավաճառության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները 6 կավատների են ձերբակալել, որոնցից 4-ը ենթադրվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են: Ոստիկանության նախնական տվյալներով` ավազակախմբի ղեկավարը 44-ամյա ռուս կին է, որին ձերբակալել են Չելսի անվանի շրջանում, գրում է “Evening Standard”-ը: Նրա եւ մյուս կասկածյալների անունները դեռեւս չեն հրապարակվում: […]

Մեղքերի թողություն գնա դու խնդրի. Ժամանակ

Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Ս. Հովհաննես եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով ինչպես արդեն տեղեկացրել էին, մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ եւ մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ: Եկեղեցուց դուրս գալուց հետո թերթի լրագրողը Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում: “Մեղքերի թողություն գնա դու խնդրի”,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված