17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լոնդոնում ռուսական հասարակաց տների ցանց է հայտնաբերվել

Բրիտանական ոստիկանությունը հասարակաց տների ցանց է հայտնաբերել Լոնդոնում: Սքոթլանդ-Յարդի` մարդկանց առեւտրի եւ մարմնավաճառության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները 6 կավատների են ձերբակալել, որոնցից 4-ը ենթադրվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են: Ոստիկանության նախնական տվյալներով` ավազակախմբի ղեկավարը 44-ամյա ռուս կին է, որին ձերբակալել են Չելսի անվանի շրջանում, գրում է “Evening Standard”-ը: Նրա եւ մյուս կասկածյալների անունները դեռեւս չեն հրապարակվում:

Պարզվել է, որ հանցագործները խաբել են գեղեցկուհիներին` նրանց ադմինիստրատորների պաշտոններ խոստանալով մշուշապատ Ալբիոնում, իսկ հետո ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել: Որպեսզի կանայք չփորձվեն փախչել, նրանց սպառնացել են, որ կսպանեն ընտանիքի անդամներին:

Բնակարաններում, որոնք որպես հասարակաց տներ են օգտագործվել, ոստիկանները գտել են 9 կնոջ` Ռուսաստանից, Բուլղարիայից եւ Լատվիայից: Այժմ նրանց հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում: 

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հասարակաց տունն ավազակախմբին օրական 20 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ է բերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ