21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Չեն կշտանալու, քանի դեռ . Առավոտ

Թերթի հարցին՝ ինչ տպավորություն ստացավ  Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած տեսարաններից, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է.

“Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով եւ երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միեւնույն է, բոլորն էլ` թե հրավիրող, թե հրավիրյալ, թե մեծ, թե փոքր` սոված էին տուն գնալու:

Խնդիրը այլ հարթությունում է. որովհետեւ էս երկրում ոմանք չեն կշտանում իրենց ունեցած պաշտոնից, ոմանք էլ նախկին ունեցածից չեն կշտացել, ոմանք չեն կշտանում իրենց բիզնեսներից, ոմանք ունեցած դղյակներից ու ամառանոցներից: Ոմանք` փողից, ոսկուց ու մեքենաներից, ոմանք էլ կերած հացից: Ու չեն կշտանալու, քանի դեռ մատաղի հետ սեփական հոգին են ուտում”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ