07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2013

Մե քեֆ, մե ուրախություն … /օրվա կադր, վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այստեղ ժամանեց ԱԻ նախարար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ միասին:  Նախկին մրցակիցները միասին քայլում էին և բավական ուրախ զրուցում:

Հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ, մասնավորապես նշելով. “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության […]

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը միասին ճաշեցին վրանում /ֆոտո, վիդեո/

Հաղթանակի զբոսայգուց “Henaran.am“-ի թղթակիցը տեղեկացնում է, քիչ առաջ այստեղ ժամանեցին  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սագսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախարարներ, պատգամավորներ: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակին` հարգելով Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը, ապա ավանդույթի համաձայն ճաշեցին ռազմական վրաններում:  Տոնը` ֆոտոռեպորտաժում և տեսանյութում:

Կարեւորը, որ Աստված մեզ առողջ երեխա պարգեւի. Քրիստինե Պեպելյանը խոսեց

Անցած տարի, ամանորի տոնական եռուզեռի ընթացքում գրեթե ողջ շոու-բիզնեսն ու դրանով հետաքրքրվողներն անակնկալի եկան Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին լուրից:  Ինչպես գրում է “esyes.am” կայքը, երգչուհուն բազմիցս “ամուսնացրած” ու “հղիացրած” լուրերն այս անգամ իրական դուրս եկան: Հարգելով երգչուհու եւ նրա ընտրյալի ցանկությունը` կայքը զերծ է մնում նրանց անձնական կյանքին վերաբերվող մանրամասները հրապարակելուց:   – Մեր շոու-բիզնեսի  ցանկալի հարսնացուներից  մեկն էիր, սակայն շատերի  համար […]

Խնդիրը պատգամավորին “փչացնելը” չէ, այլ … /վիդեո/

”Բանը նրանում է, որ խնդիրը չի կայանում այս կամ այն պատգամավորին ”փչացնելը”: Խնդիրը կայանում է նրանում, որ որպես քրիստոնյա մարդ` ես հակված եմ բժշկել մարդկանց: Ես խորին համոզմունք ունեմ, որ այլևս նման զանգեր ոչ մի իրավապահի չեն լինի: Այդ թվում ձեր շնորհիվ հասարակությունը հասկացավ, որ նման պահելակերպ այլևս պետք չէ դրսևորել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց […]

Հայոց բանակը լրջորեն պատրաստվում է. Սեյրան Օհանյան /վիդեո/

”Սա եռատոն է, որովհետև մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր տոնացույցի մեջ: Այս ամսին ունեցել ենք հաջողություններ, պահպանել ենք մեր ինքնուրույնությունը, հաղթանակներ ենք տարել, մեր մեծերի սխրանքները իրենց արտացոլումն են ստացել հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ”,-այսօր` մայիսի իննին, Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: ”Շուշին մեր արցախյան […]

Հովհաննես Քոչարյանին առաջխաղացում է սպասվում. ոստիկանապետ /վիդեո/

Ինչու աշխատանքից ազատվեց անձնագրային վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: “Henaran.am“-ի հարցին պատասխանելով` Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե Հովհաննես Քոչարյանին առաջընթաց է սպասվում, եւ եթե ինքը նկատում է, որ որեւէ մի պաշտոնյայի արդեն առաջխաղացում է հարկավոր, ինքը չի կարող դեմ գնալ դրան: ”Երեկ լրատվամիջոցները գրեցին այդ մասին, նույնիսկ ասացին, որ ես ընտրությունների հետքերն եմ մաքրել, սակայն Հովհաննես Քոչարյանը […]

Առանց արարողակարգի. Սերժ Սարգսյանին արցախցիները կարոտել էին /վիդեո/

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարկում են ՀՀ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները: Վերջին շրջանում մայիսի 9-ը այն բացառիկ օրն է, երբ բոլորը` իշխանություն, թե ընդդիմություն, միահամուռ նշում են Հաղթանակի տոնը: Այստեղ է նաեւ հանրային խորհրդի նախագահ, 92-93-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, ով “Henaran.am“-ի հետ զրույցում նշեց, որ սա բացառիկ օր […]

Ոստիկանապետն ասաց` ինչու է աշխատանքից ազատել Ներսիկ Նազարյանին /վիդեո/

Հաղթանակի զբոսայգում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մայիսի 9-ը այն վառ օրինակներից մեկն է, երբ հայ ժողովուրդը միասնական է լինում, հաղթանակում է եւ նշում է իր հաղթանակը, իսկ երբ միասնական չի լինում, ”անընդհատ նշում է եղեռններ”: Ոստիկանապետն անդրադարձավ Երեւանի` արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աշխատանքից ազատմանը` նշելով, որ իհարկե, այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված