Առանց արարողակարգի. Սերժ Սարգսյանին արցախցիները կարոտել էին /վիդեո/
Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարկում են ՀՀ ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները: Վերջին շրջանում մայիսի 9-ը այն բացառիկ օրն է, երբ բոլորը` իշխանություն, թե ընդդիմություն, միահամուռ նշում են Հաղթանակի տոնը:
Այստեղ է նաեւ հանրային խորհրդի նախագահ, 92-93-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, ով “Henaran.am“-ի հետ զրույցում նշեց, որ սա բացառիկ օր է, բարձր տրամադրությամբ պետք է նշել: Հարցին, թե հավաստի է արդյոք այն տեղեկությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաման չէր տվել տարածքներ ազատագրելու, Վազգեն Մանուկյանն ասաց` դրա մասին կխոսի հետո:
Հավաքվածներին միացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունեցին, շնորհավորեցին բոլորին եւ շարժվեցին դեպի զոհված ազատամարտիկների հուշահամալիր:
Այս հրապարակում պաշտոնականություն չկա, արարողակարգը բնականից զիջում է: Հաղթած ժողովրդի հաղթած զավակներն են բոլորը` անկախ նրանից նախագահ ես, թե շինական: Սերժ Սարգսյանն Արցախի բարբառով ողջունում էր հրապարակում համախմբվածներին: