Հայոց բանակը լրջորեն պատրաստվում է. Սեյրան Օհանյան /վիդեո/
”Սա եռատոն է, որովհետև մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր տոնացույցի մեջ: Այս ամսին ունեցել ենք հաջողություններ, պահպանել ենք մեր ինքնուրույնությունը, հաղթանակներ ենք տարել, մեր մեծերի սխրանքները իրենց արտացոլումն են ստացել հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ”,-այսօր` մայիսի իննին, Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը:
”Շուշին մեր արցախյան գոյապայքարում առանձնահատուկ դերակատարություն ունի, մենք ցույց տվեցինք հայ ժողովրդի միասնականությունը, ռազմական գիտությանը մոտ կանգնելը:
Շուշիի օպերացիան ցույց տվեց, թե ինչպիսին է հայ զինվորն ու ինչպիսին է հայ հրամանատարը, ցույց տվեցինք նաև հայ ժողովրդի դերն ու նշանակությունը երկրագնդի վրա”,-հավելեց նախարարը:
Հարցին, թե հնարավոր են արդյոք կանխարգելիչ միջոցառումներ այն դեպքում, եթե նախապատրաստվող հարձակման մասին լուրեր ստացվեն, Պ նախարարը պատասխանեց.
”Ոչինչ չի կարելի բացառել, քանի որ սահմանների պաշտպանության և զինված ուժերի ներգրավման գործընթացում տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են ինչպես պաշտպանությանը, այնպես էլ հարձակման կանխարգելմանը”:
Նախարարն ասաց, որ ադրբեջանցիները լրջորեն պատրաստվում են մարտական գործողությունների, սակայն հայոց բանակն էլ լրջորեն պատրաստվում է հայրենիքը պաշտպանելու:
Մանրամասները` տեսանյութում: