08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Գեներալ-պատգամավորի որդու BMW-ն վթարի է ենթարկվել

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 26-ամյա Արտյոմ Հարությունյանը, վարելով BMW X6 01 PP 777 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կարապետյանի վարած KAMAZ 55 11 մակնիշ 27 ՍԼ 714 համարանիշի ավտոմեքենային:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ի […]

Ֆրանկոֆոնիայի ծրագրերի տարածմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել. ԿԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության եւ վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջեւ համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին եւ գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը զգալի տեղ են զբաղեցնում: “Ինչպես գիտեք, […]

Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրում /վիդեո/

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ընդունեց, որ հավաքականի հանդիպումների ժամանակ լինում են տոմսերի վերավաճառքներ, որ մարդիկ տոմսերը բարձր գներով են վաճառում, որոշներն էլ պատճենում են տոմսերն ու այդպես վաճառում:  Հայրապետյանը ներողություն խնդրեց նրանցից, ովքեր տոմսեր են ունեցել և չեն կարողացել հայտնվել ”Հանրապետական” մարզադաշտում` դիտելու Հայաստան-Չեխիա հանդիպումը: Նա նաև պատմեց, թե ինչու է որոշել այս խաղն […]

Հարցաթերթիկ Օսկանյանին` Աշոտյանից

”Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքում արված գրառումը: ”Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չէր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից:  […]

Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղարին

Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց աշխարհի հինգ մայրցամաքների շուրջ 800 համալսարաններ միավորող կառույցի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը կարեւոր հանգրվան հանդիսացավ ոչ միայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, այլ նաեւ կազմակերպությանը կից գործակալությունների […]

Գագիկ Ծառուկյանը, ես գնում ենք հաղթելու. Վարդան Օսկանյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն, ով գլխավորում է Երևանի ավագանու ընտորություններում ԲՀԿ-ի ցուցակը, Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցում է ընտրություններին հաղթելու համար: ”Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները և կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս […]

Իտալիան կրկին փորձում է կառավարություն ձեւավորել

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն  այսօր կսկսի բանկացությունները իշխող կուսակցությունների ղեկավարների հետ` կառավարություն ձեւավորելու հարցի շուրջ, հաղորդում է “EFE”-ն: Սպասվում է, որ Նապոլիտանոն անձամբ կորոշի` արդյոք հնարավորություն կա կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար: Ավելի վաղ նախագահը հանձնարարել էր ձախ ցենտրիստների դեմոկրատական կուսակցության ղեկավար Պիեռ Լուիջի Բերսանիին փորձել ձեւավորել կառավարություն, սակայն նախօրեին Բերսանին հայտարարեց, որ չի կարողացել կառավարություն […]

Միայն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” չի եղել /վիդեո/

 Մարտի 29-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  “Հարսնաքարի” գորոծով դատավարությունը: Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  երեւանի “Հարսնաքար” ռեստորանում ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե […]

Խոակին Բոգոսյանի համար տոմս ենք գնել, հրավիրել, իսկ նա ասում է, թե գնում է զոքանչի ծնունդին

”Իմ կարծիքով` Խոակին Բոգոսյանի մտածելակերպով մարդն իրավունք չունի հագնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Ինքը մի քանի անգամ ծաղրել է Հայաստանի հավաքականին: Քանի դեռ ես եմ ֆեդերացիայի նախագահը, Խոակին Բոգոսյանի հարցը փակված է”,-այսօր լրագրողներին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ Հայաստանի հավաքականին պետք են Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստներ: ”Մեզ պետք չեն Մարիո Գևգեոզյանի նման խաղացողներ, ով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի