08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2013

Սերժ Սարգսյանը լսել է անձնագրերի հավաքման մասին /ֆոտո/

“Եթե եկել եք, ակնկալում եմ, որ եկել եք զորակցելու, եկել եք սատարելու”,-Արմավիրում այսպես դիմեց հրապարակում հավաքվածներին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այս օրերին տեսնում է օր օրի հասունացող հասարակություն, տեսնում է, “որ  խոսքը հնչում է ավելի համոզիչ”: Թեկնածուն խնդրելով արամվիրցիների քվեն` ասաց, որ միասին են կառուցելու ապահով Հայաստան եւ նախըտրական ծրագրից կանգ առավ […]

Դեսպանը պետք է իմանա դիվանագիտական կանոնները. Էդվարդ Նալբանդյանն իր օրինակը բերեց

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությունից պահանջեց նշել, թե մինչեւ երբ, քանի դեսպանների մենք պետք է այսպես արձագանքենք, ինչ է պետք անել, որ դեսպաններն այլ ձեւով ներկայացնեն Հայաստանը` նկատի ունենալով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի վերջին հարցազրույցում նշված մտքերը: ‘’Պարոն Մինասյան, ես էլ եմ եղել դեսպան, մոտ տասնհինգ տարի եւ գիտեմ, որ այլ […]

ԿԸՀ-ն քննել է Անդրիաս Ղուկասյանի դիմումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը: Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ […]

Կոկաինով բանաններ են հայտնվել

Բելգիայի խանութներում կոկաինով բանաններ են հայտնվել: “Colruyt” առեւտրային ցանցի 6 խանութներից շուրջ 66 կգ կոկաին է հայտնաբերվել: Ցանցի ներկայացուցչի խոսքով` իրենք թմրանյութը հայտնաբերել են մինչեւ միրգը վաճառքի  հանելը եւ հանձնել են ոստիկանությանը: Նրա խոսքով` սա արդեն նմանատիպ 3-րդ դեպքն է: Ներկա պահին ոստիկանությունն ստուգում է` որ նավահանգստից են բանանները ներմուծվում երկիր: Վերջերս կոկաին հաճախ է […]

Շամշյանը սատարում է

“Երևանը և երևանցիները” համահայկական հայրենակցական հասարակական կազմակերպության արտահերթ կոնֆերանսի ժամանակ հայատարություն է ընդունել  2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: “ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած ծրագիրը իրատեսական է՝ իր ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսով , և յուրաքանչյուր ՀԱՅԱՍՏԱՆՑԻ իրական երաշխիք է ունենալու, որ իր […]

ԱՄՆ դեսպանն էլ` Carrefour-ից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերյան իր բլոգում գրել է, որ լուրեր են շրջում, թե “Carrefour”-ը ցանկանում է բացվել Երեւանում: Նա նշել է, որ ինքն այդ ցանցից օգտվել է Բրյուսելում: Դեսպանը հույս է հայտնել, որ դա իսկապես կիրականանա, քանի որ կարծում է, որ “Carrefour” ցանցի` Երեւանում հայտնվելը  դրական կանդրադառնա մրցակցության վրա: “Carrefour” ցանցը դեռեւս նոյեմբերին […]

Նժդեհը իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ. Հովիկ Աբրահամյանը նեղսրտեց

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին  կառավարությանը հարց ուղղեց, թե ողջ ՀՀ տարածքում սկսվել է անձնագրերի հավաքման գործընթաց, որը զուգորդվում է ֆինանսական խոստումներով եւ ճնշումներով, դպրոցներում ծնողական ժողովների ժամանակ քարոզչություն է արվում: Ռուբեն Հակոբյանը կառավարությունից պահանջեց չտալ այն ստանդարտ պատասխանները, որոնք մշտապես հնչում են` հայտարարելով, որ երեկ իր հայտարարության մեջ անդրադարձել է […]

Որդու սպանության վրեժն է լուծել` սպանելով անչափահասին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը:   Արտակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010թ. նոյեմբերի 14-ին` ժամը 13:30-ի սահմններում, Երևան քաղաքի Զավարյան 49/1 տան դիմաց հանդիպելով 2009թ. նոյեմբերի 29-ին առանձին դաժանությամբ սպանված իր հանգուցյալ որդու` Սոսի սպանությանն առնչված և օրենքով սահմանված տարիքի […]

Մարդը մահացել է, փոխհատուցումը դեռ չկա

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց  Տավուշի մարզի բնակիչ Ցոլակ Հախվերդյանի  ընտանիքի խնդիրը, որը կառավարությունիցց փոխհատուցում չեն ստացել նրա մահից հետո: Բանն այն է, որ 2007-ին աֆրիկյան ժանտախտի հետևանքով Ցոլակ Հախվերդյանին պատկանող 176 գլուխ խոզերը սատկել են, քաղաքացին արդեն մահացել է, իսկ գյուղնախարարությունը դեռ չի հատկացրել 2 մլն 416 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի