21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2013

Ծաղկամանից թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի  տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:  Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն […]

Հայուհին ծնվեց օդում

Այսօր ”Երևան-Նովոսիբիրսկ” չվերթը սպասարկող ինքնաթիռում ուղևորը ծննդաբերել է: Henaran.am-ի հետ զրույցում ”Արմավիա”ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան ասաց, որ բորտ-ուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը, տեսնելով, որ կնոջ մոտ ցավեր են սկսվել, օգնել է նրան:  Նշենք, որ կինն աղջիկ է ունեցել, և իրեն օգնողի պատվին նրան Հասմիկ է անվանակոչել:

Հզոր թեկնածուն կարծես ավելի հզոր շանսեր ունի հաղթելու. քաղաքագետ

”Առաջադրված 8 թեկնածուներից առավել հզոր թեկնածուն կարծես ավելի հզոր շանսեր ունի հաղթելու, և մյուս ընդդիմադիրները լուրջ վտանգ չեն հանդիսանում Սերժ Սարգսյանի համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով`միայն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը կարող են ընտրական գործընթաց կազմակերպել, իսկ դա այնպիսի տպավորություն է ստեղծում, […]

Վարչապետի անվանական ժամացույցներ լրագրողներին

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր եւ հետաքրքիր աշխատանք: “Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն […]

Կրակոցներ սահմանին

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին […]

Արոնյանը եւ Մովսիսյանը Վեյկ Ան Զեեում

Լեւոն Արոնյանը հունվարի 11-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվելիք “Տատա Սթիլ” փառատոնի գլխավոր, A մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն, Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ’Ամին, Հոու Յիֆանը: Այդ նույն օրերին Սերգեյ Մովսիսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում:

Հ1-ի տնօրեն չի ուզում

Հ1-ի հաղորդավար Գևորգ Ալթունյանը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրված ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի` իրեն ուղղված քննադատություններին: ”Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն այսօր, մամուլի ասուլիսին, մեղմ ասած` ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին, պնդելով, թե ես սև փիար եմ անում իր դեմ` ցանկանալով Հ1-ի տնօրեն դառնալ: Նախ` Հ1-ի տնօրեն դառնալու որևէ ցանկություն […]

Իրանցիները Ադրբեջանական Հանրապետության դեմ են

Ատրպատականի բնակիչների մի մեծ հատված կոչ-դիմումով դիմել է իրանական իշխանություններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն  Արաքսից հյուսիս ընկած տարածքը կամ Ադրբեջանական Հանրապետության տարածքը Ադրբեջան չկոչելու համար: Այս մասին լրագրողներին հունվարի 12-ին ասել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այս  նախաձեռնությանը արդեն միացել է մոտ 100 մտավորական: “Ադրբեջանի անվանումն արհեստական է: 1918թ.-ից ի վեր Արաքսից հյուսիս եւ Կուրից արեւելք ընկած […]

Արամ Հարությունյանը չի բացառում բացարկը

 “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանը համոզված է, որ 8 մլն դրամով Հայաստանում կարելի է իշխանությունը փոխել: Սրանում նա համոզվեց, իր դեմ իրականացվող սեւ PR-ով: Լրագրողների հետ հանդիպմանը թեկնածուն ասաց, որ կողմ է նրան, որ քվեարկության օրվանից 10 օր առաջ թեկնածուները հրաժարական: Անձամբ ինքը չի բացառում այդ տարբերակը: Իսկ այնուամենայնիվ եթե բացարկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի