09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

ՀՅԴ-ն չբացառեց ընտրություններից հետո իշխանության հետ համագործակցելը. ”Էն, ինչ բացառել ենք, գրել ենք”

ՀՅԴ ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ առաջարկած յոթ կետերի շուրջ դեկտեմբերի ութին կայացած հանդիպումից բաց, այլ հանդիպում չեն ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցությանղեկավար Արմեն Ռուստամյանը: “Ոչ նույն կազմով չենք ունեցել հանդիպում: Վերջին հանդիպման մասին հայտարարեվել է. ես եւ Հրանտ Մարգարյանն ենք ներկա եղել,  մտեքրի փոխանակում է […]

Ծեծկռտուք ՀՀԿ-ական պատգամավորների միջև` կանանց պատճառո՞վ /լրացված/

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ամանորյա միջոցառման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատագամավորների միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի: Henaran.am-ին հայտնի է դարձել, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խնջույքի ժամանակ հայհոյել է կանանց ներկայությամբ` ներկա է եղել Շուշան Պետրոսյանը: Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նրան կարգի է հրավիրել, թե “կանայք են նստած”, […]

Բոլորս ընդդիմության կարիքն ունենք. Արմեն Աշոտյան

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայասատանյան քաղքականությանը ընդդիմությունն է պակասում: ”Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատը ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը` մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության: մոտ 35 % ըննդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին […]

Ադելն արտոնագրել է իր անունը

Բրիտանացի երգչուհի Ադելն արտոնագրել է իր անունը` որպես առեւտրային ապրանքանիշ, հայտնում է “The Sun”-ը: Երգչուհին մտադիր է իր անունը կոմերցիոն նպատակներով օգտագործել, օրինակ`որպես ինչ-որ օծանելիքի կամ թանկարժեք զարդերի ապրանքանիշ: Ադելը չի ցանկանում, որ ինչ-որ մեկն իր անունն օգտագործելով համոզի գնորդներին, որ երգչուհին կապ ունի տվյալ ապրանքի հետ: Իրենց անունները կոմերցիոն նպատակներով օգտագործելու հետ կապված խնդիրներ […]

Արթուր Աբրահամը նախագահի նախընտրած թեկնածու ունի

 ‘’Ես դեռ չեմ մտածել այդ մասին, հիմա որ ասում եք մտածում եմ ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե արդյոք մի օր էլ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անունը կարող ենք տեսնել ընտրությունների թեկնածուների ցանկում` ասաց Աբրահամը: Նա չխուսափեց քաղաքական հարցերից, և անկեղծորեն պատասխանեց, որ կայանալիք նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ունի: […]

Ի՞նչպես հաղթահարել սթրեսը

Կյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա ինձ հետ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան […]

Մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացին. թուրքագետ

“Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս տարի ոչ մի արդյունք էլ չգրանցեցինք, եւ խնդիրը թուրքական կողմն էր, քանի որ Թուրքիան ավելի շատ զբաղված էր սիրիական, ինչպես նաեւ ներքին քրդական խնդիրներով:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով 2012-ի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Արտակ Շաքարյանը նշեց, որ Թուրքիան, ինչպես միշտ, հույս ունի, որ 2015-ին […]

Ավագ լեյտենանտը պարբերաբար ծեծել է զինվորին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Կամո Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, ով մեղադրվում է շարքայինին ծեծի ենթարկելու մեջ: Ըստ նախաքննական մարմնի, Կ.Ղուկասյանը, լինելով N զորմասի զինծառայող, կոչումով ավագ լեյտենանտ, պարապմունքների ժամանակ ծեծի է ենթարկել շարքային Կարեն Գալստյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով […]

ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի, չի բոյկոտի, բայց համակիրներին կուղղորդի. Գերագույն ժողովի որոշումը

ՀՅԴ-ն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի առաջադրելու: Քիչ առաջ այս մասին ՀՅԴ ԳՄ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը“ ընթերցելով ՀՅԴ ԳՄ ընդունած հայտարարությունը: Հայտարարության մեջ խոսք է գնում ՀՅԴ –ի նախաձեռնության մասին“ յոթ կետերի շուրջ համախմբվել եւ միասնաբար հանդես գալ նախագահական ընտրություններում: Նշվում է, որ  թեեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված