08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Չկապել Քոչարյանի անվան հետ. ԱԳՆ շենքը աճուրդի է դրվում /վիդեո/

”Ոչ մի անակնկալ չկա, ոչ մի արտառոց բան չկա, քանի որ այս ընթացքում ձևավորվել էր նաև հասարակական պահանջ, որպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուն չմնա գործարքի մեջ, ընդամենը որոշել ենք գնահատված արժեքի 100 տոկոսի չափով գույքը օտարել աճուրդի”,-այսօր կառավարության նիստից հետո ԱԳՆ շենքը դասական աճուրդով վաճառելո որոշման մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման […]

Նոր տարվա գիշերը ձյուն կգա

Դեկտեմբերի 31-ի գիշերը Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղալու: Այս մասին այսօրվա ասուլսին հայտնել է ԱԻՆ հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ հունվարի 1-ի առավոտյան տեղումները կդադարեն: Նրա տվյալներով՝ ձմեռային սեզոնին ցուրտ ամիսներ չեն սպասվում: ՛՛Ջերմաստիճանը, ամսական տեղումները նորմայից բարձր են: Նույնը կանխատեսվում է նաև հունվարի համար` անցած տարվա եղանակը կկրկնվի: […]

Թինա Կանդելակին գործազուրկ է դարձել

Աստղերը եւս խնդիրներ են ունենում աշխատավայրում: “СТС” հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել “Ամենախելացին” մանկական շոուն, որը վարում էր Թինա Կանդելակին: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ հեռուստաընկերությունը հակված է “ավելի հասուն եւ ավելի պահանջկոտ” հանդիսատես հավաքել:  Հաղորդումը հեռարձակվում էր 2003-ից եւ իրենից ներկայացնում էր ինտելեկտուալ մրցույթ երեխաների համար: Չնայած որ Թինան մտադիր էր […]

Ծառուկյանին փոխեց Լիցկայով

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած մարզիկների մեծարման միջոցառմանը ՛՛Օջախ՛՛ էին հրավիրված նաեւ ԲՀԿ-ական չինովնիկները, որոնց մեջ նաեւ՝ ԲՀԿ անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Սակայն վերջինս մերժել էր կուսակցական առաջնորդի հրավերը՝ նախընտրելով Սիսիանի “Լալաներ” ռեստորանում Ամանորը նշել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Խնջույքի մասնակիցների պատմելով, Խաչատրյանը խմել է Հակոբջանյանի կենացը, ակնարկել, որ նա […]

ԱՄՆ-ում ձնաբքերի եւ տորնադոների պատճառով հազարվոր չվերթներ են հետաձգվել

Տասնյակ հազարավոր ամերիկացիներ են մնացել ԱՄՆ-ի օդանավակայաններում`ծննդյան տոների արձակուրդին: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` ավելի քան 2 հազար չվերթներ են չեղյալ հայտարարվել, իսկ 10 հազարը հետաձգվել են սառցե անձրեւի եւ ուժեղ ձյան պատճառով, որոնք սառույցով են պատել թռիչքուղիները: Փոթորկի նախազգուշացում է տրվել հարավային 18 նահանգներում: Միաժամանակ ԱՄՆ-ում շարունակում են մոլեգնել տորնադոները, որոնց թիվն արդեն հասել է 34-ի: […]

Արգելված ժամերին հրավառությունը օրենքով կպատժվի

Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են  նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության […]

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը   Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային […]

Քաղաքաշինության թվերը

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ կապալային շինարարական կազմակերպությունների քանակը 2011թ. ինն ամսում կազմել է 764,  2012թ. նույն ժամանակաշրջանի դրությամբ  799,   կամ աճել է 35 միավորով:  Հանրապետությունում շինարարական մոնտաժային աշխատանքների ծավալը 2011թ. տաս ամսում կազմել է 274,962.6 մլն. դրամ, իսկ 2012թ.՝  280,436.3 մլն. դրամ, կամ աճը կազմել է 4.6 %: Այս մասին այսօր կառավարությունում հայտնեց […]

ՀԵՀ նախագահը ամփոփեց տարին

Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ներկայացնելով հիմնադրամի 2012թ. աշխատանքները՝ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 160 ծրագիր։ Նախորդ տարի ծրագրերի թիվը 130 էր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգողը տեղեկացրեց, որ ծրագրերի շուրջ 85 տոկոսն իրականացվել է երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված