08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

Ալժիրցիները պաաշտպանության նախարարությունում էին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջեւ, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու եւ  դրանց […]

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայից

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի պատրաստվում ստանալ Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթան, որի մասին ֆուտբոլիստն  իմացել է լուրերից, քանի որ Հայաստանում չի գտնվում:  “Ես չեմ պատրաստվում ստանալ այդ պարգեւը: Կստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության  արդյունքում: Մնացածն ինձ չի հետաքրքրում”,-գրել է մարզիկը: Նա ցանկություն է […]

ԱԺ նախագահի հյուրերը լրագրողներն էին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով նրանց՝ ԱԺ նախագահն ասաց. “Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաեւ մեր համատեղ աշխատանքի վայրն է: Վստահ […]

ՀԱԿ-ը բոյկոտում է եւ չի պաշտպանում

Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր […]

ԱԱԽ քարտուղարի հյուրն էին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն […]

Նատալի Պորտմանն ամենաեկամտաբեր դերասանուհին է հռչակվել

Դերասանուհի Նատալի Պորտմանը գլխավորել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան աստղերի ցանկը: Նրան վճարած հոնորարների  յուրաքանչյուր դոլարը ֆիլմի ստեղծողներին 42,7 դոլար է բերել:  Նման արդյունքի Պորտմանը հասել է հիմնականում “Սեւ կարապ” ֆիլմի կոմերցիոն հաջողության շնորհիվ, որտեղ նա գլխավոր դերում է նկարահանվել: “Սեւ կարապ”-ի ստեղծման վրա 13 մլն դոլար է ծախսվել, իսկ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը 329 մլն է վաստակել: […]

Նախկին նախարարն առաջադրվում է

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարություն է տարածե, որով հայտնում է նախագահական ընտրություններում իր առաջադրման որոշման մասին: ”Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում ատաջադրվել որպես ՀՀ Նախագահի թեկնածու”,-ասված է հայտարարության մեջ:

Փոխվել են միկրոավտոբուսային երթուղիները

 Մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ,  նախատեսված էր նաեւ  երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ,  “Հայր եւ որդի Մկրտչյաններ “ ընկերության   ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի […]

Հուշարձանների պահպանմանը նպաստել են նաեւ վավերագրական ֆիլմերը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պատմական հուշարձանների ամսին՝ նշեց, որ դրանց նպաստել են նաեւ վավերագրական կինոնկարների նկարահանումները: Միայն այս տարի ստեղծվեցին վավերագրական 4 ֆիլմեր` “Անի”,”Հովվի եկեղեցի”,”Մի օր Կախեթում” եւ “Մոկս”,որոնք նախորդների նման տեղադրվել են համացանցում: Հուշարձանագետը անձամբ է եղել է Լոռու,Տավուշի եւ Շիրակի մարզերում`ուսումնասիրելու այնտեղ եղած վանքերի եւ հուշարձանների վիճակը:  “Այնտեղ եւ լավը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված