28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԽ քարտուղարի հյուրն էին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց որ պատվիրակության այցելությունը հնարավորություն կընձեռի հայ-ալժիրյան հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար.”Այցը մի քանի հնարավորություն կտա: Նախ մշտական կոնսուլտացիաներ կիրականացնենք Հայաստանի եւ Ալժիրի միջեւ անվտանգության ոլորտի, տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային կառույցներում փոխգործակցության ուղղությամբ: Երկրորդ,  համագործակցություն կհաստատենք ՀՀ եւ Ալժիրի ուժային կառույցների միջեւ: Եվ երրորդը, համագործակցություն կհաստատենք երկու երկրների զինված ուժերի միջեւ պաշտպանության ոլորտում: Հայաստանն ունի զարգացող ռազմական արդյունաբերության համակարգ եւ այս ոլորտում մենք կարող ենք Ալժիրի հետ արդյունավետ համագործակցել: Մենք ակտիվ պայքարում ենք թրաֆիքինգի, թմրամոլության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ, հետեւաբար այս ոլորտներում նույնպես կան համագործակցության լայն հնարավորություններ”:

 Կողմերը քննարկեցին նաեւ տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշեց որ չնայած Հայաստանի եւ Ալժիրի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, սակայն կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները դրանց ծավալները մեծացնելու համար: “Ալժիրը բարեկամ երկիր է Հայաստանի համար, պարզապես երկու երկրների միջեւ չկան անհրաժեշտ կապեր, եւ ես հուսով եմ, որ այս այցելությունը խթան կհանդիսանա մեր երկրների միջեւ երկկողմ եւ բազմակողմ կապերն ամրապնդելու, համագործակցելու արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում, այն դեպքում, երբ բազմաթիվ հարցերում Հայաստանի եւ Ալժիրի պաշտոնական տեսակետները համընկնում են”,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա նշեց, որ Ալժիրի Հանրապետությունը պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության հետ խորացնելու համագործակցությունը. “Այցս Հայաստան տեղի է ունենում Ալժիրի Նախագահի հրահանգով, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք կհանդիսանան հայ-ալժիրյան հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում զարգացնելու համար: Հետագա համագործակցությունը խորացնելու համար, իսկապես պետք է քաղաքական երկխոսություն սկսել, կոնսուլտացիաների մեխանիզմ եւ համագործակցության ճանապարհային քարտեզ ներդնել, որը կարեւոր դեր կունենա ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար”:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանն Ալժիրի համապատասխան պաշտոնյաներին հրավիրեց Հայաստան, որտեղ 2013թ.-ին կկազմակերպվի եւ կանցկացվի “Կանալ-Կավկազ” միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երեւանում:

 Վաղը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակության այցի արդյունքներով կստորագրվի համապատասխան արձանագրություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ