Հուշարձանների պահպանմանը նպաստել են նաեւ վավերագրական ֆիլմերը
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով պատմական հուշարձանների ամսին՝ նշեց, որ դրանց նպաստել են նաեւ վավերագրական կինոնկարների նկարահանումները: Միայն այս տարի ստեղծվեցին վավերագրական 4 ֆիլմեր` “Անի”,”Հովվի եկեղեցի”,”Մի օր Կախեթում” եւ “Մոկս”,որոնք նախորդների նման տեղադրվել են համացանցում: Հուշարձանագետը անձամբ է եղել է Լոռու,Տավուշի եւ Շիրակի մարզերում`ուսումնասիրելու այնտեղ եղած վանքերի եւ հուշարձանների վիճակը:
“Այնտեղ եւ լավը տեսանք,եւ վատը: Հաղարծին վանքը բավականին լավ վիճակում է,չնայած որ հնչում էին հակասական կարծիքներ: Ծածկասալերը,որոնք ամենակարեւոր գործոնն են այս հարցում, գերազանց վիճակում են,սակայն Պեմզաշենի մոտ գտնվող Մակարավանքի գմբեթը փլուզվում է,եւ պետք է ուշադրություն դարձնել նրան”,-ասաց նա: Մասնագետը դեմ է, որպեսզի հուշարձանները հավաքվեն մի տեղ՝ ցուցադրության: Նրա համոզմամբ պետք է գնալ հուշարձանի մոտ: