Ծառուկյանին փոխեց Լիցկայով
Henaran.am-ի տեղեկություններով, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած մարզիկների մեծարման միջոցառմանը ՛՛Օջախ՛՛ էին հրավիրված նաեւ ԲՀԿ-ական չինովնիկները, որոնց մեջ նաեւ՝ ԲՀԿ անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:
Սակայն վերջինս մերժել էր կուսակցական առաջնորդի հրավերը՝ նախընտրելով Սիսիանի “Լալաներ” ռեստորանում Ամանորը նշել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Խնջույքի մասնակիցների պատմելով, Խաչատրյանը խմել է Հակոբջանյանի կենացը, ակնարկել, որ նա նախընտրել է մնալ Սիսիանում: “Բա որ ասում եմ ԲՀԿ-ն իմ կողքին ա, չեք հավատում”,-ասել է Լիցկան:
Ի դեպ, երեկ երեւանաբնակ սիսիանցիները անցնող տարվա արդյունքները ամփոփել են Արարատի մարզպետ, ծագումով սյունեցի Էդիկ Բարսեղյանին պատկանող “Ռենեսանս” ռեստորանում: Այս խնջույքին էլ Սիսիանի քաղաքապետը չէր հրավիրվել: