24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքաշինության թվերը

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ կապալային շինարարական կազմակերպությունների քանակը 2011թ. ինն ամսում կազմել է 764,  2012թ. նույն ժամանակաշրջանի դրությամբ  799,   կամ աճել է 35 միավորով: 

Հանրապետությունում շինարարական մոնտաժային աշխատանքների ծավալը 2011թ. տաս ամսում կազմել է 274,962.6 մլն. դրամ, իսկ 2012թ.՝  280,436.3 մլն. դրամ, կամ աճը կազմել է 4.6 %: Այս մասին այսօր կառավարությունում հայտնեց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:

՛՛2012 թվականի տաս ամսում 2011 թվականի տաս ամիսների նկատմամբ զգալի աճ է գրանցվել միջազգային վարկերի, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացված ֆինանսավորման ծավալներում՛՛,-նկատեց նախարարը:

2012թ. սեպտեմբերի 1-իդրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են շինարարության ոլորտի գործող լիցենզիա ունեցող շուրջ 1440 կազմակերպություններ:

2011թ. ութ ամիսների ընթացքում լիցենզավորված կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վճարվել 524.5 մլն. դրամ պետական տուրք, իսկ 2012թ.՝  172.6 մլն. դրամ, կամ նվազել է 315.9 մլն. դրամով: Վերջինս պայմանավորված է տուրքերի գանձման մեխանիզմների օրենսդրական փոփոխությամբ, որով պետությունն ընդառաջ է գնացել ի օգուտ շինարարության ոլորտում գործուներություն իրականացնող կազմակերպություններին:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից  պետական բյուջե է վճարվել եկամտահարկ՝ 2011թ. 23.2 մլն. դրամ, 2012թ. 21.2 մլն. դրամ:

Սոցիալական ապահովության վճարները կազմել են՝ 2011թ. 37.6 մլն. դրամ, 2012թ. 35.2 մլն. դրամ:

Նվազեցումները պայմանավորված են նախարարության հաստիքային միավորների կրճատմամբ:

Մինչև տարեվերջ ակնկալվում է պետական բյուջե մուտքագրել շուրջ 7.1 մլն. դրամ – եկամտահարկ և  11.7 մլն. դրամ – սոցիալական ապահովության վճարներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ