08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2012

Հրանտ Մարգարյանը` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին

ՀՅԴ Բյուրոյում մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։  Երկիր Մեդիայի փոխանցմամբ, նա նշել է, որ այն ՀՅԴ 7 կետանոց պլատֆորմը քննարկելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաների շարքից հերթականն էր։ Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն […]

Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կհանձնվի ԵՄ-ին

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Օսլոյում կկայանա Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, մրցանակը կշնորհվի Եվրամիությանը: Ըստ Նոբելյան հանձնախմբի` մրցանակը շնորհվում է ԵՄ-ին 2 Համաշխարհային պատերազմներից հետո Եվրոպայի միավորման  գործում իր ներդրած ջանքերի համար:  Սակայն Նոբելյան հանձնախմբի որոշումը քննադատությունների արժանացավ շատերի կողմից, որոնց հիմքում ընկած է տնտեսական ճգնաժամը, որն առկա է […]

Ուխտի Պատարագ Արթիկի նորահռչակ թեմում

Ս/թ դեկտեմբերի 9-ին, Արթիկի  սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարեւանությամբ գործող բազիլիկում տեղի ունեցավ ուխտի պատարագ, որը մատուցեց Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան արարողության ընթացքում կատարվեց նաև նորանշանակ առաջնորդի գահակալության արարողությունը: Պատարագի ընթացքում «Եւս առաւել» աղոթքից առաջ խորան բերվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին […]

Դավիթ Շահնազարյանին ՀԱԿ-ում չեն մեկնաբանում/վիդեո/

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն տեսակետին, թե չկա 1988-ի և 2007-ի ՀԱԿ շարժումը, ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկանաբանել: ”Այսօր միայն խոսում ենք երթից, այլ թեմաներ չի քննարկվում”,-ասաց նա ՀԱԿ-ի կազմակերպած Մարդու իրավունքներին նվիրված երթի ժամանակ մեզ հետ զրույցում: Նույն հարցը լսելով ԱԺ պատգամավոր Նիկոլ […]

Մենք ունենք տասնյակ չլուծված խնդիրներ, որոնք դրսից ավելի լավ են երևում, քան ներսից. վարչապետ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով: Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն […]

Գեներալի որդու ”գոլդ՛՛ հարսանիքին` ”խնամիների կողմից”

Դեկտեմբերի 12-ին “Օջախ” ռեստորանային համալիրում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն է լինելու: Պարզվում է հրավիրյալների թվում ոչ միայն քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն են, այլեւ ԱԺ անվտանգության աշխատակիցները: Վերջին քառօրյային ծառայություն իրականացնող ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցներ խիստ անհանգիստ էին, թե երբ է նշանակվելու ԱԺ արտահերթ նիստը` դեկտեմբերի 12-ի՞ ն, թե՞17-ին . “12-ին ճոխ հարսանիք կա, մենք […]

Նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը կոչ արեց համախմվել /վիդեո/

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվող Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ամենամյա երթը: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչու չի մասնակցում հավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանն ասաց,  որ նա մեզ նման քաղաքացի է` կուզի կմասնակցի, չի ուզի, չի մասնակցի: […]

Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկելու ոչինչ չունեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2013 թ-ի տարեսկզբին, սակայն առայժմ հայտնի չէ հանդիպման վայրը: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել  օրեր առաջ Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակում: Ի՞նչ է սպասվում այս հանդիպումից. Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց ակնկալիքների ու մտահոգությունների մասին են հայտնել  փորձագետները:   Քաղաքագետ Ալեքսանդր […]

Հայաստանում չկա անկախ դատական համակարգ. Մարգարիտ Եսայան

“Եթե դուք կարծում եք, թե որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, պետք է ասեմ, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ է, և խնդիր չունենք, ապա սխալվում եք` հենց մարդու իրավունքների ոլորտում մենք շատ անելիք ունենք”,-այսօր` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի