19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դավիթ Շահնազարյանին ՀԱԿ-ում չեն մեկնաբանում/վիդեո/

Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն տեսակետին, թե չկա 1988-ի և 2007-ի ՀԱԿ շարժումը, ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկանաբանել: ”Այսօր միայն խոսում ենք երթից, այլ թեմաներ չի քննարկվում”,-ասաց նա ՀԱԿ-ի կազմակերպած Մարդու իրավունքներին նվիրված երթի ժամանակ մեզ հետ զրույցում:

Նույն հարցը լսելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Դավիթ Շահնազարյանը թե 1988-ին, թե 2007-ին եղել է շարժման մեջ, շարժման առաջին շարքերում: ”Այսինքն` եղել է ղեկավարներից մեկը: Հիմա ես չգիտեմ` ինչ ի նկատի ուներ Դավիթ Շահնազարյանը, եթե տար կոնկրետ անուններ, նշեր կոնկրետ` որ մարդկանց է վերաբերում իր խոսքը, ապա կիմանայի ինչպես պատասխանեի”,-ասաց Փաշինյանը: Մեր դիտարկմանը, որ կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանին ի նկատի ուներ, Փաշինյանը արձագանքեց. ”Ես եկել եմ երթի, երթը շարժվեց, հասնենք, մասնակիցներին”:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր միավորմանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ