08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2012

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը կոչված է եւս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ-վարակի համաճարակի գլոբալ տարածումը կանխարգելու անհրաժեշտությունը, ինպես նաեւ միավորել ջանքերն այդ սպառնալիքի դեմ պայքարելու գործում: Ավելի քան 3 տասնամյակ ՄԻԱՎ-վարակը տարածվում է մոլորակում` պատճառելով մեծ տնտեսական վնաս, աշխարհի բազմաթիվ երկրներում ապակայունացնում է սոցիալ-քաղաքական իրավիճակը, բացասաբար է ազդում տնտեսական […]

Ո՞ւր ենք գնում հայերով. Հայացք

Ըստ “Հայացք”-ի,  ամեն շաբաթ եւ կիրակի Ռուսաստան մեկնող վեցական ավտոբուսներ Բագրատաշենի մաքսային անցակետով հատում են Հայաստանի սահմանը։ “Այդ ավտոբուսները լեփ-լեցուն են հայկական ընտանիքներով, որոնք մեկնում են անհրաժեշտ իրերով, շատերը՝ տնային խալաթներով ու հողաթափերով։ Շաբաթ եւ կիրակի օրերին սրտաճմլիկ տեսարաններ են մեր մաքսակետում։ Լքում են մեծ ու փոքրով, կրծքի երեխոներով… Այդ օրերին միջինը 250-300 մարդ է […]

“Հին Էրիվանը” հիմա էլ թիկնազորի պետի՞ն. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել “Հին Էրիվան” հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ եւ քննարկել “Հին Էրիվան” ռեստորանային համալիրի ճակատագիրը: Համալիրի աշխատակիցների տպավորությամբ՝ հենց Վ. Ղազարյանն է ցանկանում Տեր-Առաքելյանից վերցնել ռեստորանը, որպեսզի “բանկերին բաժին չհասնի”: Սակայն Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը: “Ես Վաչիկի հետ ընկեր եմ […]

Արհեստական սիբիրախտ` ներկրման համար. Հայկական ժամանակ

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գյուղացին նոր խնդրի առաջ է կանգնել։ Վերջին շրջանում անասունը վաճառելու հարցում դժվարություններ են առաջացել։ Այս մասին “Հրապարակ”- թղթակցին ասել է գյուղապետ Վալենտին Պետրոսյանը։  “Ըստ նրա՝ անասունը չի վաճառվում, բայց ինչու՝ չգիտեն։ Ի դեպ, սիբիրախտի համաճարակի շրջանում պնդողներ եղան, որ դա “բեմադրված է”, նպատակ ունի վնասել տեղական մսի իրացմանը՝ ներկրվող մսի վաճառքի […]

Ծառուկյանի “դաբրոն” նաեւ Ամերիկայից. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, պարզվում է` ԲՀԿ “ուղեղային կենտրոնները” փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ թերթին ասացին, որ նման ծրագիր կա, եւ երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլեւ` ԱՄՆ: Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել:  Պրոյեկտին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, եւ, ըստ […]

Հայոց Ցեղասպանությունը ներառվել է Եվրոպայի խորհրդի կողմից հրատարակվող մարդու իրավունքների ուղեցույց-դասագրքում

Նոյեմբերի 29-ին Ստրասբուգում տեղի է ունեցել “Կողմնացույց” մարդու իրավունքների կրթության դասագրքի նոր խբագրված տարբերակի շնորհանդեսը, որում ապրիլի 24-ը ներառվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր (էջ 581): Գրքում մի քանի այլ հատվածներում եւս հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաեւ հետեւյալ հղումով` http://eycb.coe.int/compass/en/pdf/compass_2012_inside_FINAL.pdf Այս մասին տեղեկացրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, մարդու իրավունքների կրթության մասնագետ Գաբրիել Բալայանը, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի