26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը կոչված է եւս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ-վարակի համաճարակի գլոբալ տարածումը կանխարգելու անհրաժեշտությունը, ինպես նաեւ միավորել ջանքերն այդ սպառնալիքի դեմ պայքարելու գործում:

Ավելի քան 3 տասնամյակ ՄԻԱՎ-վարակը տարածվում է մոլորակում` պատճառելով մեծ տնտեսական վնաս, աշխարհի բազմաթիվ երկրներում ապակայունացնում է սոցիալ-քաղաքական իրավիճակը, բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա եւ կանխում է Հազարամյակի զարգացման նպատակները, ինչպես առողջապահության, այնպես էլ մյուս ոլորտներում:

ՄԱԿ-ի տվայլներով` ՄԻԱՎ-վարակով ապրող մարդկանց թիվն աշխարհում 34,2 մլն է: Ոչ մի երկիր չի կարողացել խուսափել այս գլոբալ համաճարակի սարսափելի հետեւանքներից:

Որոշ գիտնականներ կարծում են, որ ՁԻԱՀ-ը մարդուն է փոխանցվել կապկից մոտ 1926-ին, մինչեւ 1930-ականները սակայն հիվանդությունը որեւէ կերպ չի դրսեւորվել: 1959-ին Կոնգոյում մի տղամարդ է մահացել, որի հիվանդության պատմությունն ավելի ուշ ուսումնասիրելով` բժիշկներն եկել են այն եզրակացության, որ նա ՁԻԱՀ-ից է մահացել: Իսկ հիվանդության վարակի առաջին դեպքերը գրանցվել են 1969-ին ամերիկյան մարմնավաճառների մոտ: Այդ ժամանակ բժիկներն այն թոքախտի հազվագյուտ ձեւ են համարել:

1981-ի հունիսի 5-ին ամերիկացի գիտնական Մայքլ Գոթլիբն առաջին անգամ բնորոշել է իմունային համակարգի հետ կապված մահացու հիվանդությունը: 1985-ին պարզվեց, որ ՄԻԱՎ-վարակը փոխանցվում է արյան, սերմնահեղուկի եւ մայրական կաթի միջոցով: Մինչ օրս շուրջ 2 մլն մարդ է դարձել սարսափելի հիվանդության զոհը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ