01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի “դաբրոն” նաեւ Ամերիկայից. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, պարզվում է` ԲՀԿ “ուղեղային կենտրոնները” փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ թերթին ասացին, որ նման ծրագիր կա, եւ երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլեւ` ԱՄՆ: Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել: 

Պրոյեկտին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, եւ, ըստ թերթի աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո: Ավելին` տեսակետ կա, որ ԲՀԿ-ն անպայմանորեն համագումար է անելու, որի ժամանակ հռչակվելու է այդ մասին: Ընդ որում, այդ համագումարը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարից հետո` դեկտեմբերի 17-ի կողմերը: ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում մտմտում են Ծառուկյանի համար գոնե ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրիի մակարդակի հանդիպում կազմակերպել: 

Սպասվո՞ւմ է Ծառուկյանի այց Միացյալ Նահանգներ` “Հրապարակ”-ը փորձեց ճշտել նրա մամլո քարտուղարից: “Այս պահին նման այց պլանավորված չէ”,- պատասխանեց Իվետա Տոնոյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ