“Հին Էրիվանը” հիմա էլ թիկնազորի պետի՞ն. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել “Հին Էրիվան” հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ եւ քննարկել “Հին Էրիվան” ռեստորանային համալիրի ճակատագիրը: Համալիրի աշխատակիցների տպավորությամբ՝ հենց Վ. Ղազարյանն է ցանկանում Տեր-Առաքելյանից վերցնել ռեստորանը, որպեսզի “բանկերին բաժին չհասնի”:
Սակայն Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը: “Ես Վաչիկի հետ ընկեր եմ եւ իր հետ հանդիպում եմ հաճախ, եւ նման հարց ընդհանրապես չի քննարկվել”,-ասաց նա՝ հավելելով, որ “Հին Էրիվան”-ը վաճառքի դրված է եղել է մի քանի ամիս առաջ, եւ իրենք հանել են այդ պաստառը, քանի որ որոշել են չվաճառել: “Ամեն ինչ կարգին է, եւ մենք խնդիր չունենք”,-վստահեցրեց հոլդինգի նախագահը: