08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2012

Էլիտար ծեծկռտուքից հետո “ասող” է փնտրվում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի, եւ Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի “ախրանայի” պետի միջեւ: Լյովիկը հայտնի է “ՏԷՑ-ի կռուգի” պատմությունից: Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաեւ Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն “իրար դուր չգալու մոմենտն” է, որը հին […]

Ինքնասպանություն գործած “Արայի” սեփականատիրոջ դստերը զրկել են դպրոցից.168 ժամ

Նոյեմբերի 20-ին ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել էին “Արայ” ընկերության նախկին սեփականատեր, 2011թ. ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը: Ոստիկանները կատարում էին դատարանի` երեխային մորը հանձնելու որոշումը: Արմեն Պետրոսյանի նախկին կինը` ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովան, ամիսներ շարունակ դատական կարգով փորձում էր տատիկից վերցնել դստերը: Արմեն Պետրոսյանի մոր ու երեխայի անհետանալուց հետո Տ. […]

Տիկին Ռոզան դեմ է որդու առաջադրմանը.Հայկական ժամանակ

Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այս մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ` պատասխանելով”Հայկական ժամանակ” օրաթերթի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի: “Ո´չ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ եւ հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ”,- ասել […]

ՀՀԿ-ն հարց չի ունեցել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստը երեկ չկայացավ այն պատճառով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրում չէր: Նա Երեւան է վերադարձել երեկոյան, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ասել է, որ անիմաստ է նիստ անել, քանի որ առանց ԱԺ նախագահի անիմաստ է քննարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները: ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանն էլ թերթի […]

Առաջնորդի լռությունը ոսկի է. Առավոտ

      ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հարցին` Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը եւ շատ հարցեր քաղաքական դաշտում կախված են ԲՀԿ-ից` պատասխանեց. “Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժե: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն` ավելի ճիշտ որոշում կայացնելու: Կարծում եմ` լռությունից հետո կգա խոսելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի