11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2012

Ահազանգ Գյումրիից.ազդեցություն ընտրողի վրա

Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց Գյումրիի ավագանու անդամի թեկնածու Կարեն Տերտերյանը, Գյումրիի 34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազանգեր կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված երիտասարդները  բոլոր մտնողներին կոչ են  անում քվեարկել ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի թեկնածուների վստահված անձինք առայժմ բանավոր դիմել են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Ոստնակոխ անել Ռամիլին. /օրվա կադր/

Խանջյան փողոցում, Վերնիսաժի կանգառից մի քիչ ներքեւ, Ռամիլ Սաֆարովի դիմանկարն է երկու տեղ նկարված: Հարեւանությամբ գործող սրճարանների աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժավարացան կոնկրետ անուններով ասել,  թե ով է նկարել, սակայն նշեցին, որ երկու երիտասարդ էին: “Ասացին, թող անցնեն Սաֆարովի վրայով, թող ոտնակոխ անեն, միայն դրան ա արժանի ոճրագործը”,-պատմեցին այդ տարածքում աշխատողները:

Henaran.am-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ից Հայաստանի  հինգ մարզերի 481 համայնքներում բացվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների տեղամասային կենտրոնները: Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում առաջադրված թեկնածուն մահացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի