Henaran.am-ը կաշխատի արտակարգ ռեժիմով
Այսօր` սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ից Հայաստանի հինգ մարզերի 481 համայնքներում բացվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների տեղամասային կենտրոնները: Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում:
379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում առաջադրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության օրը:
Քաղաքային համայնքներից, ըստ փորձագետների,համեմատաբար թեժ պայքար է սպասվում Սիսիանում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Ախթալայում, Մասիսիում:
Henaran.am-ը պարբերաբար ընթերցողին կներկայացնի տեղեկատվություն մարզերում ընթացող ընտրությունների ընթացքի մասին: