09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 10, 2012

Տուգանվել է Հայրապետյան-Ալեքսանյան տանդեմը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթի,  հուլիսի 6-ի հրապարակման հիման վրա ոստիկանությունը հարյուր հազարական դրամով տուգանել է Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունով գրանցված 08 ՕԼ 888 պետհամարանիշով եւ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող 60 ՍՏ 006 պետհամարանիշերով “Ռոլս-Ռոյսեր” մակնիշի մեքենաների սեփականատերերին: “Այս մասին երեկ մեզ հայտնեցին ոստիկանությունից: Մենք տեղեկացրել էինք, nր մեքենաների վրայից բացակայում էին թե՛ ԱՊՊԱ, […]

Վարչապետը համատեղում է հաճելին եւ օգտակարը. Առավոտ

“Առավոտի”-ի տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Եվրոպայում, համատեղելու է հաճելին եւ օգտակարը: Ինչպես հայտնի է, արձակուրդում գտնվող վարչապետն իր արձակուրդի առաջին օրերը պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցներ եվրոպական կլինիկաներից մեկում, ապա հանգիստը շարունակեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Այսպես, Եվրոպայում գտնվելու օրերին նա մասնակցելու է նաեւ իր եվրոպացի գործընկերներից մեկի որդու հարսանյաց արարողությանը: […]

Սյունիքի մարզպետը թանկացրել է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է` հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, եւ ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է: Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Թերթը նկատում է, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազւսլցակայաններում […]

ՀՅԴ-ում ոչինչ չի եղել. Հրապարակ

 Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ, որպես այդպիսին, չեն կայացվել:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թեւերի միջեւ պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես եւս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ: ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված