09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 30, 2012

Դաշնակցական պատգամավորը բանակցում է իշխանությունների հետ. Հրապարակ

ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբադյան-հայաստանյան կառույցների միջեւ առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր “բաջանաղին”` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է […]

Որ “պադվադիտ” չանեն. Երկիր

Որքան էլ ԲՀԿ-ի նախկին քվոտայով նորանշանակ ՕԵԿ-ական եւ ՀՀԿ-ական նախարարները, մասնավորապես` առողջապահության եւ քաղաքաշինության, վստահեցնում են, թե կադրային լուրջ փոփոխություններ չեն լինի, դրանք, այդուհանդերձ անխուսափելի են: Այս մասին տեղեկացնում է “Երկիր”-ը` նշելով, որ սյդ նախարարություններում լուրջ եւ լուռ պայքար է գնում մասնավորապես վարչության պետերի պաշտոնների համար: Այս օրերին հատկապես ՀՀԿ-ականները լուրջ բանակցությունների մեջ են նախարարների […]

Հետաքրքիր, բայց խորհրդավոր այց. Հայկական ժամանակ

Հանրապետության նախագահի  լրատվական ծառայությունից երեկ հաստատել են “Հայկական ժամանակի” թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետեւ ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության […]

Անջատել նյարդերը կամ հրաժարվել. Ազգ

“Արմենտել” բջջային օպերատորի ծառայությունները պարզապես զայրացնում են բաժանորդներին: Հաճախակի խափանվող բջջային կապը հուսախաբ է արել շատերին: “Ազգը” փորձեց 109 ծառայությունից պարզել, թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է հաճախացել կապի նման վատ սպասարկումը: 109 ծառայության օպերատորին միանալու համար ավտոմատ համակարգը խնդրեց սպասել 5 րոպե, 5 րոպեից հետո կրկին հնչեց. “Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր […]

Հանրապետականները Արցախում էին`սատարելու. Չորրորդ ինքնիշխանություն

Եթե ՀՀ ներքաղաքական դաշտը նոր վերաձեւումների փուլ է մտնում 2013-ի ընտրություններին ընդառաջ, ապա Արցախում նախագահական ընտրությունների եռման փուլը, ըստ “Չորրորդ ինքնիշխանության”,  գագաթնակետին է հասնում: Իհարկե միայն հուլիսի 19-ին պւսրգ կդառնա, թե արցախցիների քանի տոկոսն է գնում գործող նախագահ Բակո Սահակյանի հետեւից, սակայն առայժմ կարեւորն այն է, որ քաղաքական էլիտայի զգալի հատվածը համախմբվում է նրա շուրջը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված