09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2012

Մորմոները աշնան են հավաքվելու. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, հունիսի 17-ին մորմոններին պատկանող “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցած հավաքն ընթացել է 2 փուլով: Մի մասը եղել է բաց, մյուսը՝ փակ: Մորմոնները սկզբում քննարկել են կառուցվածքային հարցեր, իսկ արդեն փակ նիստի օրակարգը եղել է բավական ընդլայնված: Թերթի աղբյուրների վկայությամբ՝ մորմոնները որոշել են աշնանը մեծ նիստ անցկացնել, որի ժամանակ էլ նրանք կազմակերպչական հարցերով ավելի հստակ […]

Կառավարության բժիշկ այբոլիտները կբժշկեն. Երկիր

“Երկիր” օրաթերթը պարզել է, որ գործադիր մարմնի 18 ոլորտներից 3-ը ղեկավարում են մասնագիտությամբ բժիշկներ` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան: Առաջին երկուսի մասնագիտությունն առնչություն չունի իրենց ղեկավարած ոլորտների հետ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օրինակ, ատամնաբույժի մասնագիտացում է ստացել Հերացու անվան […]

Հին ընկերներից ում “կքաշեն” հանրապետականները. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի Հայ հեղափոխական դաշնակցության վերջին օրերին արտահայտած դիրքորոշումներն ու քաղաքական գնահատականները սկսել են խիստ նյարդայնացնել ՀՀԿ-ին: “Բացի այս, ՀՀԿ վերնախավում լուրջ մտահոգություն կա, որ ՀՅԴ-ն 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ` չի պատրաստվում պայմանավորվածություններ ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ առաջադրելու է սեփական թեկնածուն: Եվ քանի դեռ դաշնակցության ներսում գցում-բռնում են, թե […]

Շերիֆը կդառնա տեղակալ. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 43-րդ համարն էր եւ ներկայումս գործող պատգամավոր է, պաշտոն կստանա: Գրիգորյանին բաժին է հասնելու Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Երեկ “Հայկական ժամանակ”-ի  թղթակցին հայտնի է դարձել, որ այդ հանձնաժողովի նախկին տեղակալ, ՕԵԿ-ական Իշխան […]

Քանի վարչապետը Սարգսյանն է…Հրապարակ

Գագիկ Ծառուկյանը երեկ կրկին չէր մասնակցում ԱԺ նիստին: ԲՀԿ խմբակցությունը երկրորդ անգամ նիստի էր ներկայացել առանց ֆրակցիայի ղեկավարի: Ըստ “Հրապարակ” թերթի լավատեղյակ աղբյուրների` Ծառուկյանն ասել է. քանի այս կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն է, ես նիստերին չեմ մասնակցելու: Հետաքրքիր է, որ ԱԺ նիստերին չի մասնակցում, սակայն կառավարություն, վարչապետի հետ կոնֆիդենցիալ հանդիպման գնում է` անկախ այն բանից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված