09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարության բժիշկ այբոլիտները կբժշկեն. Երկիր

“Երկիր” օրաթերթը պարզել է, որ գործադիր մարմնի 18 ոլորտներից 3-ը ղեկավարում են մասնագիտությամբ բժիշկներ` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան: Առաջին երկուսի մասնագիտությունն առնչություն չունի իրենց ղեկավարած ոլորտների հետ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օրինակ, ատամնաբույժի մասնագիտացում է ստացել Հերացու անվան բժշկական համալսարանում, սակայն, բացի սպորտի նախարարությունից, ղեկավարում է նաեւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:
“Փաստորեն, մեր իշխանությունը գլխի է ընկել, որ իր կողմից լավ քանդած երկիրն այժմ միայն բժիշկների կարիք ունի: Այլ հարց է, թե ինչպես նրանք կարող են բժշկել ստանձնած ոլորտները, մանավանդ որ` կրթության ոլորտի գլխավոր բժշկի օրինակը բնավ հուսադրող չէ”,- գրում է  “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ