09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2012

Կառավարությունը թեթեւացրեց ՓՄՁ-ների հարկային բեռը

Այսօր կառավարությունը ընդունեց, որով ՓՄՁ-ները արտոնագրային վճարները  կարող են իրականացնել առաջին անգամ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համար: Վարչապետ Տիգրան Սարգասյանն ասաց,որ այս որոշմամբ թեթեւանում է փոքր եւ միջին բիզնեսի բեռը: ՓՄՁ ներկայացուցիչները արտոնագրային վճարները կարող են իրականացնել ոչ թե յուրաքանչյուր ամիս, այլ եռամսյակը , վեց ամիսը կամ տարին մեկ անգամ: Ընդ որում, եթե վճարումներն իրականացվում […]

Ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 26-ի դրությամբ. ոստիկանություն

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից. – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի […]

Սիրիայում կրկին հզոր պայթյուն է տեղի ուենցել /վիդեո/

Սիրիական Համա քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ պաշտոնական տվյալների` առնվազն 16 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվն առայժմ ճշտված չէ: Ինչպես տեղեկացնում է “BBC”-ն, պայթյունը տեղի է ունեցել տան մեջ, որտեղ ահաբեկիչները փորձել են պատրաստել պայթուցիկ սարքը: Սակայն ընդդիմադիրները պնդում են, որ ռմբակոծության արդյունքում տան վրա հրթիռ է ընկել, իսկ զոհվածների […]

Շփման գծում անհանգիստ է. կան վիրավորներ

Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ: Henaran.am-ին փոխանցում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից: Մասնավորապես, ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը “ԻՍՏԻԳԼԱԼ” զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի […]

Ոստիկանապետը ահաբեկում է. ծառայողական քննություն են պահանջում

Այսօր Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասված է. ‘Մեծարգո պարոն Ոստիկանապետ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը Արթիկի տարածաշրջանում: Վերջինս Ձեր կողմից ուղարկվել […]

Ֆուրոր. Մադրիդի “Ռեալ”-ը լքեց Չեմպիոնների լիգան /վիդեո/

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների երկրորդ խաղային օրը` Մադրիդի “Ռեալ”-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի “Բավարիա”-ին: Հանդիպումն առանց անակնկալի չանցավ: Գրանցվեց երկրորդ ֆուրորը, այն բանից հետո, երբ նախօրեին Բարսելոնա-Չելսի հանդիպմանը պայքարից դուրս մնաց բուքմեյքերական գրասենյակների ֆավորիտը` “Բարսան” : Առաջին 14 րոպեներին արքայական ակումբն արդեն լուծեց 2 գնդակ խփելու իր խնդիրը` […]

Հրդեհ` գազալցակայանում

Այսօր ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Henaran.am-ին հաղորդում են ԱԻն լրատվական ծառայությունից

Նիկոլի ֆավորիտները

Ապրիլի 25-ին Հանրային Հեռուստաընկերության ‘’Հարցազրույց’’ հաղորդման հյուրն էր թիվ 7ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նվեր Մնացականյանի այն հարցին.’’Ո՞ր երեք ուժերին եք տեսնում որպես ընտրությունների ֆավորիտ’’, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. ’’Ընտրությունների ֆավորիտները  ՀԱԿ-ը, “Բարգավաճ Հայաստանն” են, -ապա մի պահ մտածելուց  հետո ավելացրեց երրորդի անունը,- եվ … Հայ Հեղափոխական Դաշնակցությունը’’:

Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մեծ Բրիտանիայի  աշխատանքնային այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ:Այս մասին տեղեկացնում է “АрмИнфо”-ն: Հանդիպմանը քննարկվել եւ կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ` ղարաբաղյան  հակամարտության ֆոնի վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված