26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Զինդատախազը արդեն խիստ զբաղված է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը ապաքինվել է, եւ այսօր առավոտվանից աշխատանքի է ներկայացել: Այս մասին Henarana.am-ին տեղեկացրեց նրա օգնականը: Ինքը` Գեւորգ Կոստանյանը մեր հեռախոսազանգին կարճ պատասխանեց` ասելով, որ խիստ զբաղված է, եւ հիմա չի կարող խոսել: Հիշեցնենք, որ զինդատախազի մոտ ախտորոշվել էր  “հիպերտոնիկ կրիս” եւ նա մի քանի օր բուժման կուրս էր անցնում “Նաիրի” բժշկական […]

ԼՂ շփման գծում դիպուկահարների արյունահեղ սպառնալիքը եւ տարածքների վերադարջի հեռանկարը

Ստրատեգիական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի  վերլուծաբան Մարկ Դիցենը ծավալուն հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, վերլուծելով շփման գծում ստեղծված իրացիճակը մասնավորապես դիպուկահարներ արյունահեղ գոյության հետեւանքները: Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող դիպուկահարները սպառնում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխզիջման լուծում գտնել: 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունից […]

ՀՀԿ-ին անդամակցության դիմում է տվել

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, ՀՀԿ-ի շարքերն անդամագրվելու ցանկություն ունի եւ ըստ որոշ տեղեկությունների, արդեն անդամակցության դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը “Երեւան գարեջուր” ընկերության սեփականատերն է:  Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Հավելենք, որ ավելի վաղ Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը […]

Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով. Տարոն Մարգարյանի հայտարարությունը

‘’Սիրելի՛ երեւանցիներ, Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման […]

Դաշնակցության թեժ տասնյակը. Հայկական ժամանակ

ՀՅԴ-ում եւս պնդում են, որ իրենք դեռ համամասնական ցուցակների քննարկումներ չեն սկսել: Դատելով, սակայն, այն սկզբունքից, որով մինչ այժմ ձեւավորվել են ՀՅԴ ցուցակները եւ համադրելով մամուլում եղած տեղեկությունները, այս անգամ Դաշնակցության համամասնական ցուցակի աոաջին տասնյակն ունենալու է մոտավորապես հետեւյալ պատկերը. ՀրանտՄարգարյան,  Վահան Հովհաննիսյան,  Արմեն Ռոատամյան,  Լեւոն Մկրտչյան,  Լիլիթ Գալստյան,  Դավիթ Լոքյան,  Արթուր Աղաբեկյան,  Աղվան Վարդանյան, […]

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը: Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 22-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Փակ է նաեւ Սելիմի […]

“ՀՀԿ-ն` շկոլա երիտասարդների համար, մեծամասնականն էլ` գործարարներին….” Հայացք

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը “Հայացք” օրաթերթի հետ զրույցում մեկ անգամ եւս ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը հայտնի չէ, եւ պաշտոնապես կհրապարակվի ՀՀԿ-ի` մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո: “Քանի դեռ հստակ պարզ չէ` ովքեր են լինելու ցուցակում, չեմ ուզում անուններ հրապարակել: Կարող եմ ասել, որ դասական ձեւը կպահպանվի. առաջին տեղում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կլինի, […]

Ով էիր դու` Աբովյանի քաղաքապետը Պալաչին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” թերթի տեղեկությունների, նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի եւ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջեւ: Պալաչը` չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է իր նախկին ղեկավարի` Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին: Վերջինս Պալաչին հիշեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի