22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“ՀՀԿ-ն` շկոլա երիտասարդների համար, մեծամասնականն էլ` գործարարներին….” Հայացք

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը “Հայացք” օրաթերթի հետ զրույցում մեկ անգամ եւս ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը հայտնի չէ, եւ պաշտոնապես կհրապարակվի ՀՀԿ-ի` մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո:

“Քանի դեռ հստակ պարզ չէ` ովքեր են լինելու ցուցակում, չեմ ուզում անուններ հրապարակել: Կարող եմ ասել, որ դասական ձեւը կպահպանվի. առաջին տեղում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կլինի, իսկ մնացած տեղերը համապատասխանաբար կբաշխվեն: Այնքան էլ էական չէ, թե ով կլինի, կարեւորը մեր ներակայացրած ծրագրերի իրականացումն է”,-ասել է Զոհրաբյանը:

Վերջինս կարեւորել է սերնդափոխությունը: “ՀՀԿ-ն նաեւ շկոլա է` նոր կադրեր դաստիարակելու եւ առաջ մղելու համար, քանի որ նրանք գալու են մեզ փոխարինելու:  Կուսակցութան մեջ չեն կարող անընդհատ նույն մարդիկ լինել: Երիտասարդ սերնդի եւ մեր միջեւ ինտրիգների մասին լուրերն ընդդիմադիր մամուլի չափազանցությունն են”,-ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է գործարարներին, ապա ՀՀԿ-ն աշախատում է նրանց ուղղորդել մեծամասնական ընտրակարգ: “Այն պատգամավորը, որն իր ընտանիքը պահելու համար մի փոքր բիզնես ունի, նրան գործարար չենք կարող համարել: Խոսքը մեծ գործարաններ ունեցողների մասին է: Գործարարներին մենք աշխատում ենք ուղղորդել դեպքի մեծամասնական ընտրակարգ, իսկ կուսակցությունը իր իմիջը պահելու համար չի ուզում գործարարների ունենալ իր ցուցակում: Եթե մենք գործարարներ ընդգրկենք ցուցակում, կնշանակի` կուսկացությունն ինքն է ուղղորդում գործարարներին խորհրդարան”,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, բոլորն էլ ընտրվելու իրավունք ունեն եւ “գործարարներն էլ թող գնան մեծամասնական ընտրակարգով ընտրվեն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ