17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը. ՀՔԾ պետը թողնում է պաշտոնը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը, այս մասին ասված է Վ. Շահինյանի ուղերձում:  «Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում: Ես ուրախ եմ, որ ինչպես շատ […]

Կլուծվի Սյունիքի մարզպետի հարցը

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկությամբ հունիսի 6-ին գործադիրի նիստում պաշտոնանկ կարվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որոշման նախագիծն առայժմ կառավարության կայքում չկա։ Ըստ նույն աղբյուրների՝  Սյունիքի մարզպետի պորտֆելը ամենայն հավանականությամբ կտրվի ԲՀԿ-ին։  

Ինչի՞ համար են ցանկանում անցկացնել արտահերթ ընտրություններ

«Եթե ժամանակավոր, համաձայնության կառավարությանը հաջողվի գրագետ աշխատել, ապա այս տարվա աշնանը՝ առավելագույնը մինչև եկող տարվա գարուն ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան»: Այս համոզմանն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խնդիրն իրականում արտահերթ ընտրությունների անցկացումը չէ, որ պետք է ամեն գնով դա անցկացնել։ «Խնդիրն այն է, թե ինչ պայմաններում […]

Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝  խնդրում եմ Ձեզ  ազատել ինձ  Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի  ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում /լրացված/

Րոպեներ առաջ երկրաշարժ է արձանագրվել  Լոռու մարզում՝ Վանաձորում ու Սպիտակում: Ստորգետնյա զգալի ցնցմանը հաջորդել է երկրորդ ալիքը: Ցնցումները զգալի են եղել նաեւ Ալավերդիում: Անգամ մարդիկ շենքերից դուրս են եկել: Այս մասին մեր թղթակցին պատմել են մեր հայրենակիցները:  Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի […]

Լավ են արել, օրենքը թույլ է տալիս

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ խոշոր բիզնեսի տրոհումը եւ ԱՁ֊-ների միջոցով գործունեություն ծավալելն ապօրինի չէ։ Այս մասին Հրանտ Բագրատյանը հայտարարել է «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից ՝ անդրադարնալով սուպերմարկետների խնդրին։ «Լավ են արել, օրենքը ասում է, որ ԱՁ-ն շրջանառության հարկ է վճարում, ես իմ բանջարեղենի բաժինը կարողանում եմ դարձնել ԱՁ։ Էդ հետազոտությունը […]

Մի քիչ դաժան վիճակ է. պատահական մարդկանց բերելը տնտեսության վրա է ազդում

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը բարի ցանկությունների  շարքից է համարում: Henaran.am -ի հետ զրույցում, Հրաչ Բերբերյանն ասաց, որ փաստաթղթում նշված են ցանկություններ, բայց չկան դրանք իրագործելու մեխանիզմները: Հրաչ Բերբերյանի կարծիքով, կառավարության ծրագրիրն ընդհանրապես, հակիրճ է, իսկ Հայաստանի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին քիչ տեղ է հատկացված: «Շատ համառոտ է ներկայացված, […]

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ: Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների […]

Ինչ է քննարկել Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ, տեղեկացնում է mil.am-ը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:  

Մասիսի քաղաքապետի եւ նրա տեղակալի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի