17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արցախում պատերազմը կպայթի

Ըստ  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ Արցախյան իրավիճակը մենք պետք է դիտարկենք այլ կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Արցախը այլևս զուտ հայ-ադրբեջանական բախման կարգավիճակ չունի. «Արցախն արդեն տարածաշրջանային և գլոբալ պայթուցիկ կետերից մեկն է, որով որոշակի հարցեր են ուզում լուծել այն ուժերը, որոնք ցանկանում են  քաոս ստեղծել և դրանով պահել սեփական իշխանությունը» : […]

Մասը հանձնեց, որ ամբողջը պահպանի

«Հայաստանն ու Արցախը հաղորդակից երակներ են, այն , ինչ տեղի է ունենում Հայաստանում, արտացոլվում է ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ հայկական աշխարհում: Տարօրինակ կլիներ, որ Հայաստանի քաղաքական կլիմայի փոփոխությունն այնտեղ արձագանք չգտներ», -անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ դրա հետեւանքով  բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հրաժարականին,  կարծիք հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանն […]

ՊԵԿ նախագահի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից ոլորտի բացահայտումների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ինքն էլ գրավոր տեղեկություններ պիտի տա ԱԱԾ-ին: «ԱԱԾ-ի կողմիք քննչական գործողությունների շրջանակում պետական պաշտոնյան հրավիրվել է, հարցաքննվել է, բայց բոլորս պետք է հարգենք քննության ժամանակ մարդու կողմից տրված […]

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի ապագա մարզպետ Կարեն Համբարձումյանը: «Եկել ենք՝ էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», – նշեց նա: Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝  Համբարձումյանը պատասխանեց. «Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»: Հիշեցնենք, Կարեն Համբարձումյանը […]

Նոր մարզպետներ և այլ նոր պաշտոնյաներ

Կառավարության այսօրվա նիստի օրակարագային հարցերից մեկով Աշոտ Ղահրամանյանը կազատվի Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ, իսկ  Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ: Չզեկուցվող հարցերից մեկի համաձայն՝ Աշոտ Մարտիրոսյանը միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ նշանակվեց: Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի […]

Վահրամ Շահինյանն ազատվեց պաշտոնից

Այսօր կառավարությա նիստին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրեց Վահրամ Շահինյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է Վահրամ Շահինյանին ազատել Հայաստանի […]

Կառավարության քայլը՝ անապահովների համար

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի հանձնարարակով անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին: Նախարարն ասաց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, էներեգտիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: «Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող […]

Բաքուն արձագանքել է Փաշինյանին

«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ-կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը` քննադատելով Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի  դիրքորոշումը:   Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և […]

Փաշինյանը փաստեց՝ չի պատրաստվում այլ ուժերի հետ կիսել հաղթանակի դափնիները. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարատված գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկել է կառավարության ծրագիրը, դրա բովանդակությունն ու քվեարկությունը: Նիստից հետո այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կառավարության ծրագիրը պիտի լինի ոչ միայն երազանքների, այլ իրատեսական քայլերի փաստաթուղթ, Աստված տա՝ այդ երազանքներն իրականություն դառնան: Նոր կառավարությունը բերել էր ծրագիր, որը չէր բխում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի