02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում /լրացված/

Րոպեներ առաջ երկրաշարժ է արձանագրվել  Լոռու մարզում՝ Վանաձորում ու Սպիտակում: Ստորգետնյա զգալի ցնցմանը հաջորդել է երկրորդ ալիքը: Ցնցումները զգալի են եղել նաեւ Ալավերդիում: Անգամ մարդիկ շենքերից դուրս են եկել: Այս մասին մեր թղթակցին պատմել են մեր հայրենակիցները: 

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

 Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի  մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ