29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչի՞ համար են ցանկանում անցկացնել արտահերթ ընտրություններ

«Եթե ժամանակավոր, համաձայնության կառավարությանը հաջողվի գրագետ աշխատել, ապա այս տարվա աշնանը՝ առավելագույնը մինչև եկող տարվա գարուն ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան»: Այս համոզմանն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խնդիրն իրականում արտահերթ ընտրությունների անցկացումը չէ, որ պետք է ամեն գնով դա անցկացնել։ «Խնդիրն այն է, թե ինչ պայմաններում ես այդ ընտրություններն անցկացնելու։ Հայաստանում շատ են կենտրոնացել արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստի վրա, մինչդեռ կարևոր է այն, թե ինչի համար ես դրանք անցկացնում։ Իսկ Հայաստանում ուզում են արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի վերաֆորմատավորեն քաղաքական համակարգը, որի սկիզբը տեղի է ունեցել նախկին վարչապետի հեռանալով և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով։ Այդ գործընթացն սկսվել է, որը պետք է շարունակություն ունենա»։

Բադալյանի կարծիքով՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հակասում է ներկայիս խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի շահերին: Նա նկատեց, որ խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում հաջորդ կարևորագույն քայլը ԱԺ ընտրություններն են, որոնք, ըստ նրա, նոր հնարավորություններ կբացեն ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ