29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լավ են արել, օրենքը թույլ է տալիս

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ խոշոր բիզնեսի տրոհումը եւ ԱՁ֊-ների միջոցով գործունեություն ծավալելն ապօրինի չէ։ Այս մասին Հրանտ Բագրատյանը հայտարարել է «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից ՝ անդրադարնալով սուպերմարկետների խնդրին։ «Լավ են արել, օրենքը ասում է, որ ԱՁ-ն շրջանառության հարկ է վճարում, ես իմ բանջարեղենի բաժինը կարողանում եմ դարձնել ԱՁ։ Էդ հետազոտությունը ոչնչով է ավարտվելու, ԱԱՀ-ից շրջանառության հարկին անցնելը օրինական է»,-֊հայտարարել է Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ուսումնասիրությունները բացահայտել էին, որ խոշոր սուպերմարկետները ՊԵԿ նախկին ղեկավարության հետ պայմանավորվածությամբ տեղական գյուղմթերքի վաճառքն իրականացրել են տարբեր ԱՁ-ներով։ Բանն այն է, որ ԱՁ֊-ների իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Բագրատյանն ի դեպ, կարծում է, որ ԱԱԾ-ն «օբեխեզե» չպետք է դառնա եւ հարկերով չպետք է զբաղվի։ Անդրադարնալով սուպերմարկետներում մսամթերքի եւ գյուղմթերքի գների փոփոխությանը, երբ գները նախ աճեցին, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սուպերմարկետները բոյկոտելու հայտնի հայտարարությունից հետո բերվեցին նախկին մակարդակին, Հրանտ Բագրատյանն ասել է․ «Պետությունը ցույց տվեց , որ շուկայական գին չկա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ