19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Անցումային կառավարությունը տապալել է այդ հանձնառությունը. հրաժարականի դիմում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին Նահապետյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում. «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև […]

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր: Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանաը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահամանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար “կյանքի ճանապարհ” էր: ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի: Իսկ եթե […]

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Փաշինյանին Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ

«Երկիր Ծիրանի»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման: Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության […]

Դատապարտելի է ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: Քննարկումների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը […]

Հայաստանում բնակչության 96 տոկոսը դեմ է նույնասեռականների ամուսնություններին

Ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնը հրապարակել է 2015-2017թթ. Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք կապված են կրոնի, մշակույթի, ազգային եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հետ: Հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18 տարեկանից բարձր հարցվածների միայն 7 տոկոսն է պատրաստ իր ընտանիքում մուսուլմանների ընդունել: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 17%, Ռուսաստանում`34%: Միեւնույն ժամանակ, Հայաստանի բնակչության 28% -ը […]

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ /տեսանյութ/

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության և դրա հետ մեկտեղ ազատական մոտեցումներով նոր դիրքորոշումներ որդեգրելու առնչությամբ: Ներկայացվող տեսանյութի սկզբում Մոլդովայում քրիստոնեական արժեքներին հակառակ ցույցի կանխումն է հավատացյալների թափորով և հոգևոր երգեցողությամբ, Մոլդովայի նախագահը իր զավակներով, ով հայտարարել է, թե լինելով ուղղափառ Եկեղեցու հետևորդ իր համար այս հարցում երկմտում լինել չի կարող: […]

ՀՀ-ին արտագաղթի նոր ալիք է սպառնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ […]

Փաշինյանն ասաց՝ ինչ պայմանավորվածություն կա

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։ «Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց նա: Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել. Շարմազանով

«Համաներում հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել»,-այսօր Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ընդգծեց, որ ողջունում է համաներում հայտարարելու գաղափարը և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց Շարմազանովը ունի առարկություն. «Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,-հայտարարեց նա: Վերջինիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի