Հայաստանում բնակչության 96 տոկոսը դեմ է նույնասեռականների ամուսնություններին
Ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնը հրապարակել է 2015-2017թթ. Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք կապված են կրոնի, մշակույթի, ազգային եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հետ:
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18 տարեկանից բարձր հարցվածների միայն 7 տոկոսն է պատրաստ իր ընտանիքում մուսուլմանների ընդունել: Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 17%, Ռուսաստանում`34%:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի բնակչության 28% -ը պատրաստակամություն է հայտնել իր ընտանիքում հրեայի ընդունել: Վրաստանում հարցվածների 27% -ը դրական է արձագանքել, իսկ Ռուսաստանում `40%:
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել (հարցվածների 82% ցուցանիշով) եվրոպական այն երկրների շարքում, որտեղ քրիստոնեությունը համարվում է ազգային ինքնության պահպանման եւ զարգացման հիմնական գործոնը:
Հարցումների համաձայն՝ Հայաստանում բնակչության 96 տոկոսը դեմ է նույնասեռականների ամուսնություններին, Վրաստանում`հարցվածների 95 տոկոսն է դեմ, Ռուսաստանում էլ 90 տոկոսը: